Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվողի տրանսֆեր ձեռք բերել, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է թարմացնել թիմի մեկնարկային կազմը:
Նշվում է, որ «Չելսի»-ի ձմեռային տրանսֆերային նպատակն է Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին դարձել է 6 գոլի հեղինակ:







































