Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին։
Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նախաձեռնությունը, որը հեղինակել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ, արժանացել է 44 կողմ և 7 դեմ ձայների:
Առաջարկը հանձնաժողովում քննարկվել է դեռևս հունիսի 10-ին, սակայն քվեարկության է դրվել հուլիսի 22-ին:








































