«Մեդուզա»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կրեմլը երկրորդ անգամ իջեցրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության համար նախատեսված նպատակային ցուցանիշը սեպտեմբերյան խորհրդարանական ընտրություններում՝ այն սահմանելով 45%:
Ի սկզբանե իշխանություններն ակնկալել էին 55%, որն այնուհետև նվազեցվել էր մինչև 50%, իսկ հուլիսին պլանները կրկին վերանայվել են։
Ակնկալիքների մեղմացումը պայմանավորված է վառելիքային ճգնաժամով, գների աճով, պատերազմից բնակչության հոգնածությամբ և վարկանիշների անկմամբ, ինչի պատճառով չափազանց բարձր արդյունքը կարող է կասկածելի թվալ։
Միաժամանակ ընտրությունների մասնակցության ցուցանիշի («յավկայի») նպատակային շեմը մնացել է անփոփոխ՝ 50%:










































