Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Խորհրդային միության վերստեղծման ԿԳԲ-ի փորձը սկսվեց Հայաստանում՝ 99-ի հոկտեմբերի 27-ին

Հոկտեմբերի 27-ին վերականգնվեց «խորհրդային» իշխանությունը, հենց այդ ստալինյան ճղճիմ, դաժան, անմարդկային իշխանությունն էր, որը ռեինկարնացիայի ենթարկվեց, վերադարձավ: Եվ պատահեց այնպես, որ առաջին հարվածը հասցվեց Հայաստանին: Եվ դա պատահական չէր: Կամարը երբ որ կառուցում են, ամենակարևոր, սեպաձև փոքրիկ քարը դրվում է վերջում, որը պահպանում է ամբողջ հսկայական կամարի ծանրությունը: Հայաստանը հենց այդ կարևոր դերը խաղաց,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:- Վազգեն Սարգսյանը, բոլոր իր լավ և վատ կողմերով հանդերձ, լինելով շատ բարդ և ոչ միանշանակ կերպար հակակշռում էր Ռ. Քոչարյանին, իսկ Կ. Դեմիրճյանը հակակշռում էր երկուսին էլ, նրանք տարբեր տեղերից էին, և այդ նուրբ ու փխրուն հավասարակշռությունը հույս էր տալիս, որ թեև դժվար, բայց բնականոն զարգացող պետականությունը դուրս կգա ճիշտ ճանապարհի վրա, որովհետև Հայաստանն այդ ժամանակ բաց էր աշխարհի համար»:

Հայաստանը, ըստ կինոռեժիսորի, շարունակում է պահպանել իր դերը՝ որպես աշխարհաքաղաքական կարևորագույն կետ. «Հայաստանը ավելի շատ պոլիգոն է՝ փորձադաշտ: Այստեղ փորձարկվում են քաղաքական տեխնոլոգիաները, ընտրական տեխնոլոգիաները, ընտրությունների կեղծիքները, որոնք հետո իրականացվում են Ռուսաստանում»:

Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե Հոկտեմբերի 27-ի պատվիրատուն չէր, այլ հիմնական պատվիրատուն չէր. «Իհարկե ես դատավոր չեմ, որ դատեմ, բայց հռոմեական հայտնի հարցը հնչում է ցանկացած հանցագործության դեպքում. «Ո՞ւմ համար է շահավետ այս ամենը»: Իհարկե հիմնական շահառուները Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն էին, և այդ կլանը, որը եկավ իշխանության և բացարձակապես փոխեց քաղաքական, մշակութային, հոգևոր, հոգեկան, հոգեբանական լանդշաֆտը: Մենք չհասկացանք, բայց այդ օրը մեր երկիրը մահացավ, մյուս օրը ոչինչ չծնվեց, խրտվիլակ էր: Եվ մենք առ այսօր ապրում ենք սպանված երկրում: Մարտի մեկը միայն ընդգծեց մեր սպանված լինելու, քաղաքական ձմռան մեջ սառեցված լինելու իրականությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում