Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Րաֆֆի Հովհաննիսյանը սահուն կերպով փետրվարի 18-ից հասավ ապրիլի 7՝ ավագանու ընտրություններին. մամուլ

Մայիսի 5-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, հիմնական պայքարը գնալու է Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունների մեջ: «168 ժամի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ի տարբերություն 2013թ. փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների, երբ ամեն ինչ կանխորոշված էր, ըստ Արմեն Բադալյանի, Երևանի ավագանու ընտրություններում սցենարը պարզ չէ:

«Իհարկե, կարելի է ասել, որ ազնիվ, արդար ընտրություններ չեն լինելու: Ուղղակի լինելու է կռիվ, ով ուժեղ եղավ, ով մրցունակ եղավ՝ նա էլ կկարողանա մեծ տեղ վերցնել: Ես կարծում եմ, որ հիմնական պայքարը կգնա ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, իսկ Հայ ազգային կոնգրեսը և Դաշնակցությունը շատ ավելի թույլ են այդ ուժերի հետ մրցակցելու համար»,- ասաց Արմեն Բադալյանը:

Ի պատասխան այն հարցին, թե ընտրողի վրա ինչպե՞ս կազդի ԲՀԿ-ի երկակի պահվածքը, մասնավորապես, երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Սերժ Սարգսյանի երդմնակալությունից, սակայն նրա ղեկավարած խմբակցության շատ ներկայացուցիչներ մասնակցեցին Աժ հատուկ նիստին, քաղտեխնոլոգը համոզմունք հայտնեց, որ դա էական նշանակություն չի ունենա: «Ընտրողն ավելի շատ ուշադրություն կդարձնի ԲՀԿ-ի քարոզարշավին: Ընտրողների մեծ մասին, հավատացեք, չի հետաքրքրում մի քանի պատգամավոր մասնակցե՞ց երդմնակալությանը, թե՞ ոչ: Նրան ավելին շատ հետաքրքրում են գործարար կյանքի բարելավումները, իր շենքի վերելակը կամ փողոցի ասֆալտապատումը»,- համոզված է Արմեն Բադալյանը:

Ինչ վերաբերում է «Բարև, Երևան» նախընտրական դաշինքին, ապա այն, Արմեն Բադալյանի համոզմամբ, ֆավորիտ չէ, քանի որ ՀՀԿ-ն շատ լավ հասկանում է Երևանի քաղաքապետի պաշտոնի կարևորությունը և ամեն մեթոդի կդիմի մեծամասնություն ունենալու: Հետևաբար՝ նաև քաղաքապետ նշանակելու համար: «Բարև, Երևան» դաշինքի հաջողությունը, Արմեն Բադալյանի կարծիքով, կախված է նաև մրցակիցների անցկացրած քարոզարշավից: «Եթե մնացած ուժերը բավականին ակտիվ և կրեատիվ ընտրարշավ իրականացնեն, Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» կուսակցության դաշինքը չի ստանա այն ձայները, որոնք ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների ժամանակ»,- կարծիք հայտնեց Արմեն Բադալյանը:

Նրա կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական գործողությունները ևս վերաբերում են մայիսի 5-ի ավագանու ընտրություններին: «Փետրվարի 18-ին դե յուրե և դե ֆակտո նախագահական ընտրություններն ավարտվել են, և «Ժառանգություն» կուսակցությունը, տարբեր միջոցառումներ իրականացնելով, շատ սահուն կերպով փետրվարի 18-ից եկավ-հասավ ապրիլի 7, երբ պաշտոնապես սկսվեց քարոզարշավը: Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կուսակցությունն ունեն ծրագրեր, որոնք տանում են դեպի Երևանի ավագանու քվեարկություն»,- ասաց Արմեն Բադալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում