Ֆրանսիան ծրագրում է հոկտեմբերի 27-ին Սիրիայում իրավիճակի հարցով նոր միջազգային հանդիպում անցկացնել՝ տարբեր արտասահմանյան երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, սակայն առանց Ռուսաստանի։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք աշխատում ենք Փարիզում երեքշաբթի հիմնական տարածաշրջանային գործընկերների մասնակցությամբ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,- հայտնել է ֆրանսիացի դիվանագետը։








































