![](https://www.1in.am/assets/uploads/2015/10/Qristine_Pepelyan-453x678_ts1323253689.jpg)
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը գումար է նվիրաբերել Տավուշ մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղին: «Մեր սիրելի Քրիստինե Պեպելյանը սահմանապահ Բաղանիսին նվիրաբերեց 600 հազար դրամ: Շնորհակալություն Քրիստինեին մեր կողքին լինելու և օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորությա ն ցանցը ընդլայնելու նպատակով»,- այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում համապատասխան գրառում է կատարել Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: