Friday, 10 07 2026
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին

«Նոր իրավական բազան բովանդակությամբ շատ մոտ է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին»

Բրյուսելի և Երևանի միջև կնքվելիք նոր իրավական փաստաթուղթն իր բովանդակությամբ շատ մոտ է 2013-ին բանակցված Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրին, որն այդպես էլ չստորագրվեց: Այն կներառի Ասոցացման համաձայնագրի չորս բաժիններից առնվազն երեքը՝ Եվրոպայի ազատ առևտրի գոտու համաձայնագրից բացի, թեև համագործակցություն կլինի նաև առևտրին առնչվող ոլորտներում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

– Պարոն Օչոա, ի՞նչ պիտի ակնկալենք Հայաստան-Եվրամիություն նոր բանակցություններից:

– Հաշվի առնելով մայիսին Եվրոպական հանձնաժողովի տված դրական երաշխավորագիրը և նախորդ շաբաթ Արտաքին գործերի խորհրդի շնորհած մանդատը՝ բանակցությունները սկսելու համար, կարելի է ասել, որ համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի մեկ տարուց ավելի քիչ ժամանակում, հատկապես եթե այն հիմնվում է Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում կատարված աշխատանքի վրա:

Կարծում եմ՝ սա առավելապես կլինի տեղափոխության վարժություն. 2013-ին ավարտված Ասոցացման համաձայնագրի գլուխներն ու հոդվածները կտեղափոխվեն այս նոր համաձայնագիր: Բացի այդ, կլինեն որոշ տարրեր, որոնք պահանջում են հետագա բանակցություններ և քննարկումներ, բայց լինելով լավատես՝ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ համաձայնությունը կկայացվի, ինչպես արդեն նշեցի, մեկ տարուց քիչ ժամանակում:

– Ձեր կարծիքով՝ ո՞ր ոլորտները կներառվեն նոր փաստաթղթի մեջ: Այն կունենա՞ տնտեսական բաղադրիչ, և ի՞նչ մակարդակի տնտեսական համագործակցության հնարավորություն կտա այդ համաձայնագիրը:

– Ռիգայի գագաթնաժողովը հստակություն մտցրեց, թե ինչպիսի իրավական հիմքի վրա պիտի զարգանան Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները. այն նախանշեց ինչպես մեր առաջնահերթություններն ու նպատակները, այնպես էլ բովանդակությունը: Այն նաև խորհրդանշում է ընդհանուր փոխըմբռնումը՝ Եվրամիության և Հայաստանի միջև ապագա համապարփակ համաձայնագրի մասշտաբների մասին:

Ինչ վերաբերում է համագործակցության ոլորտներին, այստեղ պատկերն ավելի հստակ է. փաստաթուղթը կներառի վիզաների դյուրացումը՝ նպատակ ունենալով երկարաժամկետ հեռանկարում հասնել ազատ վիզայի ռեժիմին: Համաձայնագրին մաս կկազմեն գիտելիքը, ինովացիան և կայուն զարգացումը՝ հատկապես կենտրոնանալով փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության վրա: Ավիացիան, էներգետիկ արդյունավետությունը և շրջակա միջավայրը ևս կլինեն Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքի ոլորտները: ԵՄ-ն կօգտագործի Հարևանության ներդրումային ծրագիրը՝ եվրոպական ֆինանսական ինստիտուտներից վարկեր տրամադրելու գործիքները, մասնավորապես՝ փոխադարձ կապերն ու շուկաների մատչելիությունը բարելավելու համար:

Այժմ պարզ է, որ ժողովրդավարության ամրապնդումն ու շուկայական տնտեսության գործարկումը, մակրոտնտեսական կայունության բարելավումն ու բիզնես միջավայրի ստեղծումը կդառնան վերոնշյալ իրավական փաստաթղթի հիմնարար կետերը:

Առևտուրը ևս կլինի նոր նախագծում: Եվրամիությունը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է: Հայաստանը ապրանքների 27%-ն արտահանում է Եվրոպա: Սա փաստ է, որը նաև ընկած է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքում: Նոր իրավական բազան, անշուշտ, կարտացոլի այս իրողությունը և կձևակերպի այնպես, որպեսզի դա ամբողջությամբ համատեղելի լինի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Ուշագրավ է այն, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը որոշ տարածություն է թողնում առևտրին առնչվող ոլորտներին, օրինակ՝ առևտրի դյուրացմանը: Այնպես որ՝ կանխատեսվում է համագործակցություն նաև այդ ոլորտներում:

– Փաստորեն, նոր փաստաթուղթն ավելի շատ նման կլինի Ասոցացման, քան թե Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:

– Նոր իրավական բազան էապես հեռու կլինի գործող Գործընկերության և համագործակցության պայմանագրից: Եկեք չմոռանանք, որ այն կազմվել է գրեթե 20 տարի առաջ՝ 1996-ին: Դրանից ի վեր ԵՄ-Հայաստան հարաբերությունները շատ են խորացել, և նոր իրավական փաստաթուղթը կարտացոլի այդ ամենը՝ գումարած հավելյալ դաշտերը, որոնցում երկու կողմերն էլ ուզում են ապագայում միասին աշխատել:

Ավելի կոնկրետ՝ նոր իրավական բազան կծածկի Ասոցացման համաձայնագրի չորս բաժիններից առնվազն երեքը (Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրից բացի).

  • ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն
  • արդարադատություն և ներքին գործեր
  • մի շարք հարցեր, այդ թվում՝ շրջակա միջավայր, գիտություն, տրանսպորտ և կրթություն:

Հետևաբար, կարծում եմ, նոր իրավական բազան բովանդակությամբ շատ ավելի մոտ է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին, քան ներկայումս այդ հարաբերությունները կարգավորող Գործընկերության և համագործակցության պայմանագրին:

– Ընդհանրապես Հայաստան-ԵՄ գործընկերությունը որքանո՞վ կարող է հավասարակշռել Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի և Ռուսաստանի միջև:

– Հայաստանն արտաքին հարաբերություններում ավանդաբար իրականացրել է փոխլրացման քաղաքականություն: Այդ քաղաքականության վրա ազդող գործոնները ներառում են հսկայական սփյուռքը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի շրջափակումը, ինչը  կապում է Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականությունը մեծ տերությունների հետ:

1991-ից ի վեր Հայաստանը խորացրել է իր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ ոչ միայն տնտեսության, այլև անվտանգության ոլորտում: Վերջինը պահպանում է իր կենսական նշանակությունը երկրի համար: Վերջին 8 տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ուղղված էին ԵՄ-ի հետ տնտեսական և պետության արդիականացման հարցերի շուրջ ավելի սերտ գործընկերությանը: Ի վերջո, ԵՄ-ն դարձավ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը՝ այժմ առաջարկելով արդիականացման փաթեթ, որին ձգտում է Հայաստանը: Բացի այդ, Հայաստանը շահում է, օրինակ, «GSP+»  («Արտոնությունների ընդհանուր համակարգ») արտոնությունների ռեժիմից: Գործնականում դա նշանակում է, որ Հայաստանը կարող է իր ապրանքների 95%-ը արտահանել ԵՄ՝ 0% տոկոսադրույքով:

ԵՏՄ-ն տնտեսական իմաստով որևէ անլուծելի խնդիր չի առաջացնում անդամներից որևէ մեկի համար: ԵՏՄ-ն ճանաչել է բացառությունների և սակագների կրճատման երկար ցուցակ՝ հաշվի առնելով ներմուծումից Հայաստանի կախվածությունը:

Մյուս կողմից՝ Հայաստանը տարիներ շարունակ բարեփոխումներ է իրականացրել ավելի բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու ուղղությամբ և, համեմատած իր եվրասիական գործընկերների հետ, առաջարկում է համեմատաբար ավելի լավ բիզնես միջավայր: Հայաստանը կարող է դառնալ ԵՏՄ-ի լավագույն երկիրը օտարերկրյա ներդրումների համար, հատկապես եթե բարեփոխումները շարունակվեն: Եվ Եվրամիությունն աջակցում է այդ բարեփոխումներին, հետևաբար հասնում է կայուն և հաջողակ Հայաստան ունենալու նպատակին:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում