Tuesday, 14 07 2026
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի

Վախենալով մոր կյանքի համար՝ Ռուբենը հրացանով մահացու հարվածներ է հասցրել և սպանել հորը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Ռուբեն Ցականյանի գործի դատավարությունը:

Դեպքը կատարվել է Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղում 2012 թվականի սեպտեմբերի 20-ին: Ողբերգական իրադարձությունները ծավալվել են Ցականյանների առանձնատանը:

Տանտերը՝ Միխաիլ Ցականյանը, եղել է «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ անդամ, ունեցել է իր անվամբ հաշվառված, իրեն պատկանող ԻԺ-5 մոդելի 1 փողանի ողորկափող որսորդական հրացան:

Ըստ դատավճռի՝ նույն Միխաիլ Ցականյանը չարաշահել է ոգելից խմիչքի օգտագործումը: Գրեթե ամեն օր խմել է, վիճաբանել կնոջ հետ: Նա տանը շատ հաճախ է վեճ ու կռիվ սարքել, ինչի պատճառով ընտանիքի անդամները երբեմն նույնիսկ հարևանների տներում են թաքնվել, սպասել, մինչև որ Միխաիլի կրքերը հանդարտվեն:

Նման մարդը որսորդների միավորման անդամ լինելով, որսորդական հրացան ունենալով՝ ակնհայտ վտանգ է ներկայացրել իր ընտանիքի անդամների, շրջապատի համար:

Սա միակ դեպքը չէ, էլի հանցագործություններ են կատարվել և, հնարավոր է, դեռ կկատարվեն որսորդների միավորման անդամ քաղաքացու անզուսպ լինելու, զենք ունենալու, այդ զենքը շրջապատում գտնվողների դեմ գործադրելու պատճառով:

Անհավասարակշիռ, կռվարար մարդիկ, մինչև անգամ հոգեկան խանգարումներ ունեցողները, որսորդի համարում ստանալով, դառնում են մարդ արարածի «որսորդներ» ու իրենց գերազանցությունը փորձում են ապացուցել որսորդական հրացանն ասպարեզ հանելով, ահ ու սարսափ տարածելով տանն ու շրջապատում, ոտնձգելով ամենաթանկ բաների՝ մարդկանց կյանքի ու առողջության դեմ:

Միխաիլ Ցականյանի վարքագծից նրա ընտանիքի անդամները, ելնելով գործով կայացված դատավճռից, մշտապես տուժել են, գտնվել «երկարատև հոգեճնշող իրավիճակում»: Ու հանդուրժել են մինչև այն պահը, երբ լիովին անհնար էր եղել հանդուրժողականությունը, երբ չդիմադրելն արդեն հավասարազոր է եղել սպանվելուն: Համբերել են մինչև այն պահը, երբ, ինչպես ասում են, դանակը հասել է ոսկորին, կամ, որ այս գործի համար ավելի ստույգ կհնչի, հրացանը դրվել է մարդու ճակատին:

Ըստ դատավճռի՝ 2012 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 20-ի սահմաններում Միխաիլ Ցականյանը, հերթական անգամ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է կնոջ հետ, որսորդական հրացանը պահել նրա վրա, սպառնացել է սպանել ու հայհոյել է:

Հենց այդ պահին տուն է մտել և այդ ահասարսուռ տեսարանին ականատես եղել 28-ամյա Ռուբեն Ցականյանը:

Վախենալով մոր կյանքի համար՝ նա գոռացել է: Միխաիլը շրջվել է, հրացանը պահել Ռուբենի ուղղությամբ ու սպառնացել է սպանել նաև վերջինիս:

Դատավճռում ամրագրված է, որ Միխաիլ Ցականյանի դրսևորած «հակաիրավական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» Ռուբեն Ցականյանը դիտավորությամբ սպանել է հորը՝ Միխաիլին: Նա հրել ու հատակին է գցել վերջինիս, հատակից վերցրել որսորդական հրացանը, պատին հարվածելով՝ կոտրել այն, որից հետո, չհանգստանալով, հրացանի փողով 5-7 ուժեղ հարված է հասցրել Միխաիլի գլխին: Ստացած մարմնական վնասվածքներից Միխաիլ Ցականյանը տեղում մահացել է:

Ռուբեն Ցականյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Ընդհանուր իրավասության դատարանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչել Ռուբեն Ցականյանին ու դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Ըստ դատավճռի՝ իրեղեն ապացույց ճանաչված որսորդական հրացանն ու դրա կոտրված դետալները, դեպքի վայրում հայտնաբերված ու առգրավված մեկ ատամն ու Միխաիլի հագուստները և որոշ այլ ապացույցներ կոչնչացվեն: Պատժաժամկետն էլ շուտ կլրանա:

Կմնան միայն ծանր հիշողությունները, մեկ էլ՝ արյան հոտը՝ գյուղական առանձնատան հատակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում