Sunday, 12 07 2026
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան

Ընտրությունների ընթացքում կատարված խախտումների արդյունքում 3 քրգործով 5 անձ է դատապարտվել

ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների դեպքերի առթիվ հարուցված 13 քրեական գործերից 5-ը` 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: 3 քրեական գործով 5 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է: Դատարանները հիմնավորված են համարել այլ անձի փոխարեն քվեարկելու համար առաջադրված մեղադրանքները և դատապարտել:

Գլխավոր դատախզությունը ներկայացնում է մասնավորապես.

– Թիվ 12/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ոստիկանության Շենգավիթի բաժնում քննված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել 3 անձանց:
Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Թիվ 12/15 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Գ.Միքայելյանը եւ թիվ 12/17 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Հ.Մովսիսյանը 2013 թվականի փետրվարի 18-ին իրենց ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելուց հետո՝ ժամը 14:20-ի սահմաններում, փորձել են քվեարկել նաեւ թիվ 12/16 ընտրատեղամասում:

Սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտել եւ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, քանի որ թիվ 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է եւ կանխել։ Իսկ Ռ.Ղազարյանը, ով հանդիսանում է 12/16 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, Գ.Միքայելյանին եւ Հ.Մովսիսյանին գրանցել է եւ թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել էր Գ.Միքայելյանին եւ Հ.Մովսիսյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան, իսկ Ռ. Ղազարյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով և դատապարտել տուգանքի` 500 000 դրամի չափով:

Դատարանը նշված երեք անձանց էլ դատապարտել է տուգանքի` Գ.Միքայելյանին եւ Հ.Մովսիսյանին
600 000-ական, իսկ Ռ. Ղազարյանին` 500 000 դրամի չափով:

– Թիվ 09/02 ընտրատեղամասում այլ անձի՝ Վիգեն Սարգսյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում քննված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Հ.Գլջյանին:

Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 10:45-ին, անհայտ անձը փորձել էր 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չէր կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին խախտումը եւ կանխել: Քաղաքացին ընտրատեղամասից դիմել էր փախուստի:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 21.03.2013թ. դատավճռով Հ.Գլջյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի` 600 000 դրամի չափով:

– Թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ «Hetq.am» ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված «Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի բաժնում հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Հ.Թարվերդյանին:

Նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը, Արարատի մարզի Նորաշեն գյուղի թիվ 17/31 ընտրատեղամասում Հ.Թարվերդյանը փորձել է քվեարկել նույն գյուղի մեկ այլ բնակչուհի` Ժ.Գեղամյանի անձնագրով:

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Հ.Թարվերդյանը դատապարտվել է տուգանքի` 500 000 դրամի չափով:

Նշված բոլոր քրեական գործերով մեղադրյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը և միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը դատարանի կողմից բավարարվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում