Saturday, 11 07 2026
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Առաջնայինը մարդու խախտված իրավունքների վերականգնումն է». Արթուր Սաքունց

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձել է 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքներին: Կարեն Անդրեասյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ լինել միջնորդ իշխանության և ընդդիմության միջև: «Կարևորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն, ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանն իր հայտարարության մեջ:

«Առաջին լրատվական»-ը իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե որքանով է իրատեսական ՄԻՊ-ի միջնորդ լինելու ցանկությունը, և արդյոք Կարեն Անդրեասյանի անդրադարձն ուղղակի արձագանքը չէ՞ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ ՀՀ նախագահի նստավայրում հրավիրած խորհրդակցության ժամանակ հնչեցրած այն հայտարարության, որ 2008 թ. Մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքում ակնկալում է նոր թափ և ընդգծված ակտիվացում նշված դեպքերի բացահայտման հարցում: Արթուր Սաքունցը կարծում է, որ ներկայիս ՄԻՊ-ը պետք է անպայման անդրադառնար Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հրապարակած հատուկ զեկույցին, որը ժամանակին քննարկման դրվեց Ազգային ժողովում: Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ այդ զեկույցը ժամանակին տարբեր գնահատականների արժանացավ իշխանությունների կողմից, և նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը Արմեն Հարությունյանին համարեց իր ամենաանհաջող կադրը: «Նախկին օմբուդսմենի Մարտի 1-ի մասին զեկույցը դեռ օրակարգում է, և ներկայիս օմբուդսմենը պետք է անդրադառնար դրան: Սա նշանակում է, որ, ցավոք, իրավական մշակույթում չի պահպանվել իրավահաջորդության սկզբունքը»,- ասում է իրավապաշտպանը:

Նախկին օմբուդսմենի զեկույցում անդրադարձ է եղել ոստիկանության՝ ոչ իրավաչափ ուժի կիրառմանը, եղել են նաև այլ հարցադրումներ, որոնց, իրավապաշտպանի կարծիքով, պարտավոր է անդրադառնալ ներկայիս օմբուդսմենը: Ինչ վերաբերում է Միջնորդի դեր ստանձնելուն, ապա, Արթուր Սաքունցի կարծիքով, այդպիսով Մարդու իրավունքների պաշտպանը հարցերը տեղափոխում է քաղաքական դաշտ և փորձում հաշտարարի դեր կատարել:

Արթուր Սաքունցը մեր զրույցի ժամանակ տեսակետ արտահայտեց, որ խնդիրը պետք է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և առաջնային համարել մարդու խախտված իրավունքների վերականգնումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում