Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա մեկ հաստիքային և մեկ արտահաստիքային նախագահ

Իշխանությունը Րաֆֆի Հովհաննիսյանից և նրա շարժումից որևիցե վտանգ չի զգում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը գործի չի դնում ընդդիմության հանրահավաքները ճնշելու իր մեխանիզմները:

Նա նշեց, որ կարևոր է հիշել 2008թ.-ի նախագահական ընտրություններից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը, երբ հենց Ազատության հրապարակում երաժշտության հնչյուններ էին լսվում, ոստիկաններն անմիջապես արձագանքում էին՝ արգելելով երաժշտություն միացնել, իսկ 2013թ. փետրվարի 18-ից հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մի շարք հանրահավաքներ կազմակերպեց, իսկ շաբաթ օրերին՝ երաժշտության երեկոներ, որոնք ոստիկանության կողմից չարգելվեցին:

Նա հիշեցրեց, որ չի արգելվել նաև վաղվա երթը, պարզապես որոշակի փոփոխություն է մտցվել: Ըստ Արմեն Բադալյանի՝ դա վկայում է այն մասին, որ իշխանությունը հասկանում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանից և նրա շարժումից որևիցե վտանգ չկա, և եթե վտանգ չկա, անիմաստ է արգելելը:

«Ընդհանրապես չեն էլ վախենում: Իշխանություններին կարող ենք քննադատել ավտորիտար կառավարման համակարգի մեջ, կարող ենք քննադատել, որ նրանք պետական բյուջեն են վատնում, դատաիրավական համակարգը չեն բարեփոխում, բայց մենք չենք կարող ասել, որ նրանք հիմար են:

Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած գործընթացը որևէ հեռանկար չունի: Ուստի նրան շատ հանգիստ թույլ են տալիս հանրահավաքներ անցկացնել, երբ ցանկանում է: Ինչո՞ւ ճնշումներ բանեցնել և դրսի ուժերին առիթ տալ մեղադրելու իշխանություններին հակաժողովրդական քայլերի մեջ»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը:

Հարցին՝ ապրիլի 9-ին կլինի սկի՞զբ, թե՞ վերջ, քաղաքական փորձագետը պատասխանեց, որ պետք է հասկանալ՝ վաղն ընդամենը «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքն է, ուրիշ ոչինչ, իսկ ապրիլի 10-ին ՀՀ-ն կունենա մեկ հաստիքային և մեկ արտահաստիքային նախագահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում