Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Րաֆֆի Հովհաննիսյանը ազնիվ է, ուղղամիտ, կիրթ, հայրենասեր, սակայն դա հերիք չէ լիարժեք քաղաքական գործիչ լինելու, առավել ևս ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Այդ մասին են վկայում նաև նրա դյուրահավատությունը, տարօրինակ որոշումներն ու գործողությունները, հետագա քայլերը, ելույթները, հարցազրույցները…
Ինձ թվում է Րաֆֆի Հովհաննիսյանը պատանեկան, երիտասարդ տարիներին շատ է կարդացել Սերվանտեսի «Դոն Քիշոտը», հմայվել նրա հողմաղացների դեմ տարվող «մարտարվեստով»… Անմիջապես զգացվում է նրա հայկական իրականությունից կտրվածությունը և դրան բնորոշ ոչ ադեկվատ քայլերը, դոնքիշոտյան վարվելակերպը…
Կողքին հայտնված անձանց և ուժերին լսելով, հավատալով իր ընտրված լիելու միֆին, Րաֆֆին ճիշտ որոշում չկայացրեց: Մինչդեռ, նա պետք է ընտրության հաջորդ օրը հանդիպեր ՀՀ Նախագահին, հայտարարեր կոալիցիա կազմելու, համագործակցելու հարցերի շուրջ բանակցելու իր ցանկության մասին և շնորհավորեր նրան: Այս պայմաններում նա ավելի իրատեսական և գործնական հնարավորություն կունենար թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում կոնկրետ մասնակցություն ունենալ այն խնդիրների իրագործմանը, որոնք հիմա ծառացել են մեր հասարակության, մեր պետության առջև…
Պետք չէր «զադնի դնել» , պետք էր ճիշտ, խելացի և իրատեսական որոշում կայացնել ընդամենը…»:








































