«Շնորհավորում եմ Տիգրան Սարգսյանին և շատ ուրախ եմ այս նշանակման համար: Տիգրան Սարգսյանը շատ մեծ օգուտ կարող է տալ ՀՀ-ին և մեր երկրին»: Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնին՝ ասաց նրա նախկին օգնական, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Տիգրան Սարգսյանը, ըստ նրա, արժանի է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնին, Տիգրան Սարգսյանը բարձր որակի մասնագետ է, ազնիվ է. «Ես շատ ուրախ եմ, որ նա նշանակվեց այս պատասխանատու աշխատանքին»:
Նա չի կարծում, որ այս քայլով Ռուսաստանը ավելի շատ է սկսելու միջամտել մեր ներքին խնդիրներին. «Տիգրան Սարգսյանը ՀՀ շահերն է պաշտպանում և Հայաստանի կողմից է ներկայացված, և չեմ կարծում, որ որևէ այլ երկիր կարող է նրա վրա դերակատարություն վերցնել»,- հավելեց Նարեկ Գալստյանը: