ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հոկտեմբերի 15-ին տեղի են ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի և նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերÕ « միացյալ հանձնաժողովի և ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, նիստերի ընթացքում քննարկվել են տեղեկատվական անվտանգությանը, կոռուպցիայի, ինչպես նաև ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ մեր օրերում դեռ հանդիպում են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ահաբեկչության, այլատյացության, նացիզմի և ֆաշիզմի դրսևորումները: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ նմանօրինակ դրսևորումների սպառնալիք կա նաև ԱՊՀ տարածաշրջանում՝ հորդորելով լիակատար անհանդուրժողականություն դրսևորել դրանց նկատմամբ:











































