Շվեյցարական MB&F ժամացույցների բրենդը թողարկել է ժամացույց իսկական տղամարդկանց համար. ձեռքի HM4 Final Edition ժամացույցները ստեղծվել են՝ ոգեշնչված ամերիկյան Lockheed F-117 ինքնաթիռից:
Lockheed F-117 Night Hawk-ը ամերիկյան մեկտեղանի քիչ նկատելի հարվածային ինքնաթիռ է: Այս ինքնաթիռը ռադարների մեծ մասի համար անտեսանելի է:
HM4 Final Edition ժամացույցը իր նախատիպից շատ բան է վերցրել: Այն անկյունաձև է և սև:
Ժամացույցի կենտրոնում շափյուղե ապակիով թափանցիկ բաժին կա, որի շնորհիվ կարելի է տեսնել քրոնոմետրի ներսը: Այս դետալի պատրաստման վրա ծախսվել է 185 ժամ:
Ժամացույցի թվացույցըը նոր ձև ունի՝ թաքնված հատուկ կափարիչի տակ:
Ժամացույցի վրա ոչ մի ավելորդ բան չկա, յուրաքանչյուր դետալ իր հատուկ նշանակությունն ունի:
HM4 Final Edition-ը թողարկվել է գերսահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 8 օրինակով: Գինը՝ 230 հազար դոլար:











































