Իտալացի երգիչ Անդրեա Բոչելին ներկայացրել է գեղեցիկ դուետ երիտասարդ ամերիկացի կատարող Արիանա Գրանդեի հետ։ Նրանք միասին կատարել են E Piu Ti Penso երգը՝ հայտնում է Starslife-ը։
Երեկ ներկայացվել է նաև երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որում չկա բարդ սյուժետային պատմություն։ Երևում են երկու կատարողները՝ Հռոմի և Տոկիոյի գեղեցիկ պատմական վայրերի ֆոնին։
E Piu Ti Penso երգը առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է որպես «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի սաունդթրեք։ Այժմ վերարտադրված տարբերակը՝ Բոչելիի և Գրանդեի կատարմամբ, կներառվի Բոչելիի նոր՝ Cinema ալբոմում, որը կթողարկվի հոկտեմբերի 23-ին։








































