Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 593 432 ներգաղթյալ և փախստական։ Այս մասին հայտնել է Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ամենից շատ ներգաղթյալների ու փախստականների՝ 453 912, ընդունել է Հունաստանը։ Իտալիա է ժամանել 136 408 մարդ։ Հունաստան ժամանածների մեծ մասը սիրիացիներ են (277 899), աֆղաններ (76 620) և իրաքցիներ (21 552), Իտալիայում՝ էրիթրեացիներ (35 938), նիգերիացիներ (17 886) և սոմալիցիներ (10 050)։
Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով՝ հոկտեմբերի 9-ից ներգաղթյալների թիվը Եվրոպայում մեծացել է ավելի քան 13 հազարով։
3103 մարդ զոհվել է ծովում՝ Եվրոպա հասնելու փորձի ժամանակ։






































