Sunday, 05 05 2024
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր

Հայ-թուրքական սահմանի խիստ մտահոգիչ միջադեպը

Հայաստանի հանրությունը շարունակում է մտահոգված մնալ Թուրքիայի ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքը խախտելու փաստով: Այսինքն՝ փաստն ինքնին, իհարկե, մտահոգության կոնկրետ հետևանք չի թողել, քանի որ ուղղաթիռները մի քանի րոպե են գտնվել Հայաստանի օդային տարածքում, սակայն մտահոգիչ է այդ միջադեպի վերաբերյալ, այսպես ասած, այն արձագանքը կամ արձագանքի բացակայությունը, որ կա Հայաստանում:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտարարել էր, որ թուրքական կողմից փորձել են պարզել իրավիճակը և պատասխանել են, որ խնդիրը եղել է եղանակային պայմանները: Շատ լավ, հասկանալի է, որ թուրքական կողմը պետք է ինչ-որ մի չեզոք պատճառ ունենար, հո չէի՞ն հայտարարի, որ Հայաստանի օդային սահմանը միտումնավոր են խախտել:

Միաժամանակ հասկանալի է նաև, որ հայկական կողմը չի կարող իր օդային տարածքի յուրաքանչյուր խախտում դարձնել թիրախ: Սակայն, միևնույն ժամանակ, հայկական կողմը պարտավոր է բացատրություններ տալ հասարակության մոտ առաջացած մի քանի հարցերի:

Առաջինը՝ ինչո՞ւ մինչև այսօր որևէ արձագանք չկա արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններից: Արդյոք օդային տարածքի խախտումն արձանագրե՞լ է Հայաստանի անվտանգության համար պատասխանատու որևէ կառույց, հակաօդային պաշտպանության որևէ համակարգ:

Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի հսկողությունն իրականացնում են ռուս սահմանապահները: Նրանք պատասխանատո՞ւ են նաև օդային սահմանի համար: Հայաստանի օդային սահմանի պաշտպանությունը բացառապես ՀՀ կառույցների՞ իրավասությունն է, թե՞ կա համատեղ ռուս-հայկական որևէ մեխանիզմ կամ ՀԱՊԿ շրջանակում համատեղ մեխանիզմ: Չէ՞ որ Հայաստանի օդային տարածքը ըստ էության նաև ՀԱՊԿ-ի օդային տարածքն է: Եվ եթե խախտվել է Հայաստանի օդային տարածքը, ապա կնշանակի նաև ՀԱՊԿ օդային տարածքն է խախտվել: Ինչո՞ւ չկա ՀԱՊԿ-ի որևէ արձագանք:

Համեմատության համար հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ն, օրինակ, որի անդամ է Թուրքիան, շատ արագ արձագանքել էր այդ երկրի օդային տարածքի խախտման դեպքին, որ թույլ էին տվել ՌԴ ռազմաօդային ուժերը: Ինչո՞ւ է լռում ՀԱՊԿ-ը:

Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի հետ համատեղ ՀՕՊ համաձայնագիր ստորագրել: Ի՞նչ վիճակում է այդ գործընթացը, ստորագրվե՞լ է, թե՞ ոչ: Ներկայումս ընդհանրապես ո՞վ է պատասխանատու հայկական երկնքի անվտանգության համար:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է տրվի հասարակությանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ միջազգային ատյանում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում բարձրացրե՞լ է հարցը կամ պատրաստվո՞ւմ է բարձրացնել, թե՞ սպասվում են ցուցումներ Մոսկվայից:

Եվ ամենաառանցքային, ամենաէական ու մտահոգիչ հանգամանքը. Թուրքիայի ռազմական ուղղաթիռները Հայաստանի օդային սահմանը խախտել են այն բանից հետո, երբ Թուրքիայի օդային տարածքն էր խախտել ռուսական ռազմական ավիացիան: Եվ սա տեղի է ունենում Սիրիայի հարցում ռուս-թուրքական լարվածության ֆոնին, ու ակնհայտ է, որ Թուրքիան պատասխանում է ռուսական օդուժի խախտմանը: Սակայն այստեղ ամենաառանցքայինն այն է, որ Թուրքիան փաստորեն պատասխանում է Հայաստանի հանդեպ գործողությամբ: Այսինքն՝ Թուրքիան Ռուսաստանին պատասխանում է Հայաստանի հանդեպ ըստ էության ոտնձգությամբ, ինչը նշանակում է կամ ուղղակի հաստատում այն մտավախությունները, որ ռուս-թուրքական լարվածության թիրախում հայտնվում է Հայաստանը, այսինքն՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից բերում է նրան, որ ռուս-թուրքական հակամարտության որևէ ծավալման դեպքում Հայաստանը անխուսափելիորեն վերածվում է կողմի՝ սրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ:

Թուրքական ուղղաթիռների միջադեպը ահազանգում է հենց այս մասին, ու այստեղ, իհարկե, ոչ պետք է վախենալ, խուճապի մատնվել և ոչ էլ աքլորանալ, այստեղ ընդամենը պետք է խորհել այն վտանգների մասին, որոնք առայժմ, բարեբախտաբար, ընդամենը նմանօրինակ միջադեպերի տեսքով են, բայց արդեն արտահայտվում են կոնկրետ և առարկայորեն:

Սա ահազանգ է դրանց ավելի մասշտաբային դառնալու հեռանկարի կապակցությամբ, որը Հայաստանին պետք է ստիպի խորհել այն մասին, որ անվտանգությունը պահանջում է ուղղակի պետական ինքնուրույն քաղաքականություն ու սուբյեկտություն՝ այլոց կռվի թիրախ չդառնալու համար: Առավել ևս նրանց, ովքեր համարձակություն չունեն նույնիսկ հայտարարությամբ պաշտպանելու սեփական դաշնակցին, ուր մնաց՝ կոնկրետ գործողություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում