Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

Միկայել Ժանը կաթողիկոսին ներկայացրել է ՖՄԿ նախարարական համաժողովի արձանագրած արդյունքները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ողջունելով ՖՄԿ պատվիրակության այցը Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է փոխանցել ՖՄԿ գլխավոր քարտուղարին` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության և Հայաստանի միջև իրականացվող համագործակցային ծրագրերի համար:

Նորին Սրբությունը խորհրդանշական է նկատել, որ հայ ժողովրդի համար նվիրական` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում, ՖՄԿ-ն իր համաժողովը կազմակերպում է Հայաստանում` այդպիսով յուրօրինակ պատգամ հղելով մարդկությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման և նմանօրինակ ոճրագործությունների կանխարգելման համար:

Հանդիպման ընթացքում Վեհափառն անդրադարձել է Հայ եկեղեցու ունեցած կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև այսօրվա Ֆրանկոֆոնիայի մի շարք երկրների հետ միջնադարում հայության ունեցած սերտ աղերսներին: Այս առումով Նորին Սրբությունը ողջունել թ արդի փոխգործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն երկուստեք կհարստացնի ՖՄԿ անդամակցող երկրներին:

Իր հերթին տիկին Միկայել Ժանը Ամենայն Հայոց Հայրապետին է ներկայացրել Հայաստանում գումարված Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արձանագրած արդյունքները, ՖՄԿ առաջիկա անելիքները և հրամայականները: ՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է համընդհանուր ջանքերի միավորումը հանուն մարդկային կյանքում առկա խնդիրների կարգավորման և մարտահրավերների հաղթահարման` դրանում էական նկատելով նաև մշակույթների և կրոնների երկխոսությունը:

Զրույցի ժամանակ անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տեղ գտնող ողբերգական զարգացումներին, մասնավորապես, քրիստոնյաների ծանր վիճակին, խոսվել է նաև հոգևոր առաջնորդների կողմից գործադրվող խաղաղասիրական ջանքերի մասին: «Մենք դատապարտում ենք կրոնի շահարկումը քաղաքական նպատակներով: Պատերազմ, ատելություն և անհանդուրժողականություն քարոզող կրոն գոյություն չունի: Բոլոր կրոնները քարոզում են սեր և խաղաղություն: Այդուհանդերձ, այսօր տեսնում ենք, որ կրոնական ծայրահեղական շարժումների պատճառով մարդկային կյանքում աղետներ են տեղի ունենում»,- նշել է Գարեգին Բ կաթողիկոսը:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում