Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած Թուրքիայի պատմության մեջ ամենաարյունալի ահաբեկչության հետևանքով զոհվել է 97 մարդ։ Նման տվյալներ է լրագրողներին ներկայացրել վարչապետի աշխատակազմին կից Համակարգող կենտրոնը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Դատաբժշկական փորձագետներին դեռևս հաջողվել է բացահայտել 92 զոհերի ինքնությունը։
Հիվանդանոցներում են գտնվում մոտ 160 մարդ, որից 60-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներով։










































