Wednesday, 15 07 2026
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը

Առցանց լրատվամիջոցներն իրենց ետևում թողեցին ավանդական մեդիային. «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության տնօրեն

Հայաստանում փետրվարի 18-ին հաջորդած ժամանակահատվածում հայաստանյան առցանց լրատվամիջոցները հրաշալի աշխատեցին՝ աշխատանքի բազմակողմանիությամբ, հրատապությամբ գերազանցելով ավանդական լրատվամիջոցներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը՝ գնահատելով առցանց լրատվամիջոցների աշխատանքը քաղաքական վերջին զարգացումների շրջանում և համեմատելով ավանդական և առցանց լրատվամիջոցների աշխատանքը:

Նրա կարծիքով՝ առաջին անգամ առցանց լրատվամիջոցները ցույց տվեցին իրենց հավաքական ուժը՝ առանց բացառության բոլոր առցանց լրատվամիջոցները հրաշալի աշխատելով: Սա էլ, ըստ նրա, ցույց է տալիս այն պոտենցիալը, որն ունի հայկական մամուլը, եթե իհարկե, պայմաններ ստեղծվեն, որպեսզի այդ մամուլը կարողանա ամբողջությամբ ինքնադրսևորվել:

«Այս առումով առցանց լրատվամիջոցներն ավելի նպաստավոր պայմաններում են. ինչպես հայտնի է առցանց լրատվամիջոցներում վերահսկողության փորձերը շատ ավելի սահմանափակ են, ցանցային լրատվամիջոցները շատ ավելի ազատ են, քան հեռարձակվող լրատվամիջոցները, ուստի այս լրատվամիջոցներն ավելի օբյեկտիվ ու համակողմանի են կարողանում լուսաբանել ցանկացած իրադարձություն: Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել այն առցանց լրատվամիջոցների դերը, որոնք կարողացան ապահովել ուղիղ հեռարձակում: Այստեղ «Ազատություն» ռադիոկայանը ևս, կարծում եմ, շատ կարևոր դեր խաղաց՝ ցույց տալով, որ կարելի է հենց առցանց լրատվամիջոցի միջոցով իրադարձությունը փոխադրել ունկնդիրների, հեռուստադիտողների բնակարան, որտեղ նրանք կարող են տանը նստած հետևել, թե, օրինակ, ինչ է կատարվում Ազատության հրապարակում»,- նշեց Հրայր Թամրազյանը:

Վերջինս ասաց, որ առցանց լրատվամիջոցներում հրաշալի լուսաբանումից բացի, նկատելի են նաև առցանց լրատվամիջոցների վերլուծական հնարավորությունները, վերլուծական միտքը, որով ևս առցանց լրատվամիջոցները գերազանցում են ավանդական մեդիային: Ըստ նրա՝ առցանց մեդիան այս իմաստով ևս շատ դինամիկ զարգացող է, մեծ հնարավորություններ է տալիս վերլուծական մտքի ինքնադրսևորման համար: Այս դեպքում ևս Հրայր Թամրազյանը փորձեց իր ղեկավարած լրատվամիջոցի օրինակը ներկայացնել: «Ենթադրենք՝ Ազատության հրապարակում հանրահավաք է, մեզ անհրաժեշտ են վերլուծաբաններ, որոնք, հենց իրադարձությանը հետևելով, կտան իրենց առաջին վերլուծությունը, թե ինչ է տեղի ունենում Ազատության հրապարակում: Առցանցը տալիս է այդ հնարավորությունը, իսկ ավանդական հեռուստատեսությունն այդ հնարավորությունը չի տալիս: Հենց այդ պահին կարող եմ հրավիրել լավագույն վերլուծաբաններին, զուգահեռաբար ցուցադրելով Ազատության հրապարակում հանրահավաքը, և վերլուծել այդ ամենը: Սա այս լրատվամիջոցների առավելությունն է»,- ասաց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրենը: Ըստ նրա՝ առցանց լրատվամիջոցները սկսել են այսքան դինամիկ և լավ աշխատել այն պատճառով, որ ճնշումներն այս լրատվամիջոցների, խոսքի ազատության նկատմամբ շատ ավելի սահմանափակ են, քան նախորդ տարիներին:

Հարցին՝ Հայաստանում ինչի՞ կարող է հանգեցնել առցանց մեդիայի այսչափ դինամիկ զարգացումը, Հ. Թամրազյանը պատասխանեց, թե չի կարծում, որ առցանց մեդիայի զարգացման արդյունքում ավանդական մեդիահարթակները կվերանան, տեղի է ունենալու հակառակ գործընթացը՝ ավանդական մեդիահարթակները, հեռուստակայանները, ռադիոկայանները փորձելու են տեղափոխվել առցանց հարթակ: Նրա կարծիքով՝ մամուլի տարբեր տեխնիկական հնարավորությունների միջև տեղի կունենա կոնվերգենցիա՝ սերտաճում: «Եթե մի լրատվամիջոց չունի դինամիկ առցանց լրատվամիջոց, որտեղ կկարողանա իր բովանդակային ողջ հարստությունը տեղադրել, պետք է փորձի ստեղծել այդ հարթակը: Սա կլինի հենց այն, ինչ կոչում են կոնվերգենցիա: Եթե նկատել եք, CNN-ն այսօր ամենաուժեղ առցանց լրատվական ցանցն ունի, և զարմանալի է, որ չեմ տեսնում առաջատար հեռուստաընկերությունների ջանքերը առցանց հարթակների ձևավորման ուղղությամբ: Ինչ վերաբերում է առցանց մեդիային, կարծում եմ, որ մյուս կողմից՝ այս լրատվամիջոցները կձգտեն ունենալ ավանդական լրատվական դաշտի հնարավորությունները: Մենք, օրինակ, ունենք «Ազատություն» ռադիոկայանը, բայց եթե լինի գործընկեր, որը համաձայնի մեր ողջ վիզուալ արտադրանքը ներկայացնել, մեծ հաճույքով կտրամադրենք և կհամագործակցենք: Սա այն է, ինչ պետք է տեղի ունենա»,- նշեց Հրայր Թամրազյանը:

Ամփոփելով իր խոսքը՝ նա ասաց, որ բոլորս մեկ գործի համար ենք աշխատում, այն է՝ տեղեկացնել մեր ունկնդիրներին, հեռուստադիտողներին, մեր համերկրացիներին, թե ինչ է տեղի ունենում երկրում, և նրանց հնարավորինս տեղեկացված քաղաքացիներ դարձնել, որոնք կկարողանան ճիշտ որոշումներ կայացնել իրնեց քաղաքական ակցիաներում: Սա, ըստ նրա, այսօր կարծես թե հաջողվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում