Անկարայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 86-ի, վիրավորվել է 186 մարդ, որոնցից 28-ի վիճակը ծանր է: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն:
Թուրքիայի մայրաքաղաքում ցույցից առաջ՝ Երևանի ժամանակով ժամը 10.04-ին, տեղի է ունեցել երկու պայթյուն: Ցույցը կազմակերպվել էր արհմիության և հասարակական կազմակերպությունների կողմից՝ «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով՝ ի նշան բողոքի երկրի հարավ-արևելքում թուրք-քրդական հակամարտության հետևանքով առաջացած բռնությունների ալիքի դեմ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունները իրականացվել են մահապարտ-ահաբեկիչների կողմից՝ երկաթուղային կայարանի անցումի տակ, որտեղով անցնում էին ցույցի մասնակցները:
Հաղորդվում է, որ տուժածների թվի ավելացմանը նպաստել են մարդկանց կուտակումները, քանի որ խանգարել են շտապօգնության մեքենաների աշխատանքին: