Հաջորդ ամիս Սոֆյա Վերգարան և Ջո Մանգանելոն կամուսնանան՝ հայտնում է starslife.ru-ն:
Դերասանները արդեն պատրաստվում են ընտանեկան կյանքին: Ըստ լուրերի՝ նրանք արդեն մտածում են երեխաներ ունենալու մասին: Այդ կապակցությամբ դերասանուհին, ով արդեն ունի 24-ամյա որդի, սկսել է փոխնակ մայր փնտրել:
«Իմ տարիքում ես իրոք ինքնուրույն ծննդաբերելու քիչ շանսեր ունեմ: Եթե ես պատրաստվում եմ մայր դառնալ, պետք է դիտարկեմ փոխնակ մայրության տարբերակը: Ես իրոք դեմ չեմ: Ամեն ինչ կարգին է»,-ասել է նա: