Thursday, 16 05 2024
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին

Ապրիլի 9-ի շեմին. մամուլ

«Հրապարակը» խմբագրականում գրում է. «Շարժումը մարում է՝ տագնապած ասում են Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները: Շարժումը մարում է՝ իր հրճվանքը չի թաքցնում իշխանությունը: Իհարկե, շարժումը պետք է մարեր՝ հաղթանակած ասում են անցյալում հրապարակը զբաղեցնող ուժերը, որոնք, մի կողմից, չեն մասնակցում նոր շարժմանը, մյուս կողմից՝ չարախնդում են, թե հանրահավաք անելը «թթու թան չէ, ամեն մեկի բան չէ», մենք կարողացանք գոնե մի քանի տարի հրապարակը լեցուն պահել, հսկայական թվով մարդիկ հավաքեցինք, մի կես քայլ էր մնում իշխանափոխությունից՝ չստացվեց:

Նորօրյա շարժման ղեկավարները հույս ունեն, որ ապրիլի 9-ին, այնուամենայնիվ, մեծաթիվ բազմություն է հավաքվելու հրապարակում, և իրենց մինչ օրս գերգաղտնի պահվող ծրագիրը հաջողվելու է իրականացնել: Թե ինչու պետք է ապրիլի 9-ին հավաքվի այդ բազմությունը, եթե ապրիլի 5-ին չի հավաքվում՝ ոչ ոք չի ասում: Ասում են՝ մարզերից մարդիկ են գալու: Գյումրիի նախաձեռնող խումբն արդեն հայտարարել է երթով մայրաքաղաք գալու մասին: Երեկ ալավերդցի ծանոթս էր ասում, որ մի քանի ավտոբուսով, օրապահիկով-բանով ճանապարհվել են Երևան: Մեկ էլ 88-ին էին մարդիկ ոտքով մարզերից գալիս Երևան՝ միլիոնանոց միտինգներին մասնակցելու: Բայց դա ազգային զարթոնքի ժամանակներն էին, և ղարաբաղյան ցավոտ ու նուրբ խնդիրն էր կանգնած: Կգա՞ն մարդիկ ապրիլի 9-ին Ազատության հրապարակ, եթե անգամ գան՝ դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ: Եթե պատրաստվում են ընտանիքներով ու մանկահասակ երեխաներով գալ, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք որևէ վտանգ չկա, որ մարտի 1-ը կկրկնվի: Ի՞նչ է նախատեսում այդ օրը իշխանությունը, ի՞նչ է հակադրելու հեղափոխականների ծրագրին: Այս և այլ հարցեր կան այսօր օդում թափառող, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում