Friday, 10 07 2026
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

Երևանում բացվել է Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին Դավթաշեն վարչական շրջանում ներկա է գտնվել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հանդիսավոր բացմանը: Կոթողը տեղադրվել է վարչական շրջանում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ, որի հարակից 520 քմ զբաղեցնող տարածքը, Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով, ամբողջությամբ բարեկարգվել ու հարմարեցվել է նաև որպես հանգստի գոտի: Հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ մատաղ սերնդի մեջ նաև նմանատիպ տարածքների յուրովի արժեվորման տեսքով պետք է հայրենասիրություն սերմանվի:

«Այսօր Երևանում բացվեց ևս մեկ հուշարձան, որը խորհրդանշական վայրում է ու իր մեջ մեծ խորհուրդ ունի: Այստեղ, ինչպես գիտեք, դեռ 1972թ.-ից տեղադրված էր Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Անցյալ տարի նախաձեռնվեց հարակից տարածքի բարեկարգումը և, իմ կարծիքով, շատ ճիշտ էր կայացված որոշումը, որ հենց այս հուշարձանի հարևանությամբ լինի արդեն մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Արցախյան ազատամարտին հարյուրավոր դավթաշենցիներ են մասնակցել ու նրանցից շատերն են հերոսացել: Եվ այս հուշարձանը ազատամարտի մեր բոլոր հերոսների հիշատակն է հավերժացնելու: Նաև լինելու է սերունդների միջև կապն ապահովող, մեր ժողովրդի հերոսության շարունակականության յուրովի ապացույցը, որ յուրաքանչյուր այցելու այս տարածքում մտորի, դասեր առնի ու հպարտանա մեր հերոսական ժողովրդի զավակներով»,- ընդգծել է քաղաքապետը:

Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանն էլ մեկ անգամ ևս հատկանշել է այն ջերմ վերաբերմունքն ու ընդունելությունը, որ զգացել է Երևան այցելելու հենց առաջին իսկ օրից:

«Անտոնիում այսօր ապրում են հայկական ծագում ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր իրենց կարևոր ներդրումն ունեն քաղաքի զարգացման գործում: Անտոնիի հայ համայնքն իսկապես համախմբված է և կարևոր առաքելություն է իրականացնում հայկական մշակույթի պահպանման, տարածման ու սերունդներին փոխանցելու ուղղությամբ: Վստահ եմ, որ Երևանի և Անտոնիի միջև հաստատված այս համագործակցությունը նրանց համար ևս շատ սպասված էր, ու այն կունենա իր կարևորագույն դերակատարումը»,- նշել է Անտոնիի քաղաքապետը:

Միջոցառման շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ու Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը ստորագրել են Դավթաշեն վարչական շրջանի և Անտոնի քաղաքի քույրացման արձանագրության հայկական տարբերակը, համաձայն որի էլ արդեն կզարգանա ու կամրապնդվի երկուստեք գործակցությունը: Այնուհետ Երևանի քաղաքապետը Անտոնիի գործընկերոջ հետ միասին նաև խորհրդանշական եղևնիներ է տնկել հուշարձանի հարակից պուրակում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում