Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Քոչարյանը սպասում է մեծ հնարավորության, բայց քիչ ժամանակով

Սահմանադրության փոփոխության նախագծի խորհրդարանական քվեարկությունից հետո Ռոբերտ Քոչարյանի հարցազրույց-արձագանքը այդ փոփոխությունների նախագծին, ըստ էության, առավել մեծ աշխուժություն առաջ բերեց գործընթացի շուրջ, քան սահմանադրական գործընթացի դեմ նախաձեռնված շարժման գործողությունները, որոնք հանդիպեցին անգամ ոստիկանական որոշակի ուժային հակազդեցության:

Այս իրողությունը ի ցույց դրեց Հայաստանի ներքաղաքական գործընթացների տրամաբանության որոշակի պարադոքսալ բնույթը՝ պասիվ քաղաքականության մեջ գտնվող նախկին նախագահի մեկ հարցազրույցը կամ կիսահարցազրույցը առավել մեծ ուշադրության է արժանանում, քան այսպես ասած՝ աշխույժ գործողությունների ընթացքում գտնվող սուբյեկտների գործունեությունը: Դա, իհարկե, բխում է Հայաստանի ներքաղաքական կյանքի ստվերային բնույթից: Հրապարակային քաղաքականությունը Հայաստանում քող է, կուլիսային իրական քաղաքականության որոշակի ծխածածկույթ: Այդ իսկ պատճառով էլ ոչ հրապարակային քաղաքական սուբյեկտի կես քայլն անգամ ավելի մեծ աժիոտաժ է առաջացնում, քան հրապարակային գործընթացները:

Այդ տեսանկյունից, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հրապարակումը գուցե և բավական ճշգրտորեն հաշվարկված էր և նպատակ ուներ ոչ միայն ցույց տալու երկրորդ նախագահի դիրքորոշումը սահմանադրական փոփոխության հանդեպ, կամ ոչ այնքան դա ցույց տալու,- ի վերջո այդ դիրքորոշման հարցում կարծեք թե անհայտությունը քիչ էր, և բոլորին վաղուց էր հայտնի ու հստակ, որ Քոչարյանը դեմ է փոփոխություններին,- որքան հետապնդում էր Քոչարյանի դերակատարումը շեշտելու նպատակ: Եվ այդ տեսանկյունից ֆոնն իսկապես հարմար էր՝ ոստիկանության ուժային քայլեր ԱԺ դիմաց ցուցարարների նկատմամբ, նույնիսկ պատգամավորի բերման ենթարկելու փորձ, և հանկարծ այդ ամենը մեդիատիրույթում մղվում է երկրորդ պլան Ռոբերտ Քոչարյանի, մեծ հաշվով, ոչ մի նոր բովանդակություն չպարունակող կիսահարցազրույցի արդյունքում:

Ըստ էության, երկրորդ նախագահի քաղաքական ծրագրերի գլխավոր, առանցքային խնդիրը երևի թե հենց այստեղ է: Նա հանդես է գալիս Սերժ Սարգսյանի քաղաքականության ընդդիմախոսի դիրքերից, նույնիսկ բավական կոշտ քննադատություն հնչեցնում: Իհարկե, ինչքանով են նրա փաստարկներն ուժեղ, ինչքանով են արդարացի, ամբողջական և այլն՝ դա այլ հարց է: Փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայանում է Սերժ Սարգսյանի մրցակից: Ակնհայտ է, որ նա այդպիսին ներկայանում է և՛ իշխանական համակարգի կամ մերձիշխանական շրջանակների մի զգալի մասի համար, և՛ նաև հասարակության:

Պետք է ընդունել, որ հասարակության մեջ կա մի զգալի շերտ, որ ըստ էության համակարգի նույնականացմամբ հանդերձ՝ այնուամենայնիվ պատրաստ է նախապատվություն տալ և ընտրություն կատարել, եթե անգամ այդ ընտրությունը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև է: Հասկանալի է, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի օգտին ընտրության մասին է: Այստեղ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառների, նաև բնականաբար հանրային ինքնագիտակցության որակի մասին դիտարկումների մի հսկա խորք, սակայն այդ մասին մեկ այլ առիթով:

Վերադառնալով Քոչարյանի համար նշված խնդրին՝ արձանագրենք, որ նրա համար Սերժ Սարգսյանի մրցակից ներկայանալու առումով շատ կարևոր է անմրցակից ներկայանալ, այսպես ասած, ընդդիմության կամ ոչ իշխանական դաշտում: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն իշխանական համակարգի առաջ Սերժ Սարգսյանի հետ դեմ դիմաց մնալու համար պետք է լիովին մենակ, այսինքն՝ անհասանելի երևա ընդդիմադիր դաշտում, պետք է այդ դաշտում չունենա որևէ մրցակից, որևէ սուբյեկտ, որն ավելի հզոր, ավելի մեծ պոտենցիալով, ավելի ազդեցիկ է, քան ինքը:

Այստեղ, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի համար խնդիրը բավական բարդ է, քանի որ թեև կա հանրության մի մաս, որը պատրաստ է ձայն տալ նրա վերադարձի օգտին, այդուհանդերձ կա նաև հանրության ահռելի մաս, որի մոտ Քոչարյանի որևէ քաղաքական վերադարձի ծրագիր մերժելի է մեկընդմիշտ: Եվ այստեղ ընդամենը այն, որ չկա հանրային մեծ հեղինակություն և ազդեցություն ունեցող ընդդիմադիր այլ գործիչ, դեռ Քոչարյանին հնարավորություն չի տալիս ներկայանալ որպես այդ դաշտի անվիճելի առաջատար կամ «միակ տղամարդ»: Որովհետև նրա գործոնն առաջացնում է բացասական հանրային ընկալումներ: Սակայն, սրա հետ մեկտեղ, նկատելի է, որ երկրորդ նախագահը հույս ունի այստեղ իրավիճակը հաղթահարել ընդհանուր իրադրության ճահճացման արդյունքում:

Այսինքն՝ երբ ընդհանուր ընդդիմադիր դաշտում լճացում կամ ճահճացում է, ապա հասարակությունը վաղ թե ուշ կարող է ենթագիտակցորեն գալ մի եզրահանգման, որ ի վերջո կարելի է ընտրել «սեպը սեպով հանելու» տարբերակը: Իհարկե, հանրությունները լճացման կամ ճահճացման դեպքում կարող են գալ նաև այլ եզրահանգման՝ քաղաքական գործունեության նոր մոդելների, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության շուրջ քննարկումների, մշակումների ձևավորման, ինքնակազմակերպման նոր մեխանիզմների կիրառման: Բայց Հայաստանի պարագայում այդ ամենի օբյեկտիվ հիմքերը չափազանց թույլ են, և մի շարք նախադրյալներ կան եզրակացնելու, որ առավել հավանական է հենց «սեպը սեպով հանելու» տարբերակին հանգելը:

Երկրորդ նախագահն ակնհայտորեն ակնկալում է հանրության մոտ, ի վերջո, տեսնել այդ մտայնության հաստատումն ու հետագայում երևի թե աշխատել դրա վրա ինչ-որ ծրագրեր կառուցելու ուղղությամբ: Իսկ մինչ այդ Քոչարյանին մնում է լուծել նվազագույն խնդիրներ, այսինքն՝ գործընթացից դուրս չմնալու, պարբերաբար սեփական գործոնը խաղի մեջ մտցնելու, իր մասին հիշեցնելու խնդիրը: Միաժամանակ նկատելի է, որ այդ խնդիրները փորձ է արվում լուծել այնպիսի ֆոնի պայմաններում, որում կընդգծվի Ռոբերտ Քոչարյանի «պահանջվածությունը» ընդդիմադիր դաշտի գործունեության կամ անկենսունակության, անհամարժեքության, նոր իրողություններին հին կարծրատիպերով վերաբերվելու ստատիկության ֆոնին:

Մյուս կողմից, սակայն, այստեղ էական է ժամանակի գործոնը: Քոչարյանի սպասելու ռեսուրսը մեծ չէ, առավել ևս, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ըստ էության, կփոխվի իշխանական համակարգի ոչ միայն կառուցվածքը, այլ ժամանակի ընթացքում նաև հոգեբանությունը: Եվ սա արդեն ըստ էության չի լինի այն համակարգը, որտեղ Քոչարյանն առնվազն իներցիա ունի: Եվ այստեղ է նաև սահմանադրական փոփոխությունների Սերժ Սարգսյանի գլխավոր մոտիվացիան: Նախագահության ողջ ընթացքում նա չկարողացավ ազատվել Քոչարյանի ստվերային հետապնդումից և ամբողջությամբ համակարգը վերցնել իր ազդեցության տակ, և այլ լուծում չմնաց, քան պարզապես փոխել համակարգը, որը Քոչարյանի հետ համատեղ էին հղկել և բյուրեղացրել, այսպես ասած՝ վարժեցրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում