Ռուսաստանի վաստակավոր երգչուհի Ալլա Պուգաչովան ներկա է գտնվել «Նոր ալիք 2015» փառատոնին Սոչի քաղաքում և կատարել «Սուրբ սուտ» երգը, որը գրվել է դեռևս 1984-ին:
Սոցկայքերում դրական են արձագանքել երգի ընտրությանը, քանի որ ներկայիս քաղաքական ֆոնին այն շատ ակտուալ էր: Օգտատերերից ոմանք կարծում են, որ նման կերպ Պուգաչովան հենց բեմից ամիջականորեն դիմել է Վլադիմիր Պուտինին և մյուս քաղաքական գործիչներին:







































