Լոնդոնի «Արսենալ»-ն ուսումնասիրում է կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգին վերադարձնելու հնարավորությունը, ով ներկայումս հանդես է գալիս «Բարսելոնա»-ի կազմում: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Նախորդ տարվա ամռանը կամերունցի ֆուտբոլիստը Լոնդոնից Բարսելոնա է տեղափոխվել: Սակայն 25-ամյա ֆուտբոլիստը տեղ չի գտնում կատալոնական ակումբի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն շուրջ 19 մլն եվրո է վճարել Սոնգի տրանսֆերի դիմաց: Սակայն «Արսենալ»-ը չի պատրաստվում այդքան գումար վճարել ֆուտբոլիստի վերադարձի դիմաց: Լոնդոնյան ակումբը ցանկանում է կատալոնացիների հետ պայմանավորվածություն ձեռք բերել տրանսֆերային արժեքի նվազեցման շուրջ:









































