Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվորթը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆից, նախարար Նալբանդյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում:
Դեսպան Ֆարնվորթը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-բրիտանական հարաբերությունների խորացման նպատակով:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվե; երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացումը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը։
Նախարար Նալբանդյանը և դեսպան Ֆարնվորթը անդրադարձել են Հայաստան -Եվրոպական միություն համագործակցությանը և դրա իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակեցին միջազգային են տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։











































