Monday, 13 07 2026
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան

Վերջնական տեսքը կա, իսկ վերջնական վերաբերմո՞ւնքը

Ազգային ժողովը քիչ առաջ ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության՝ Սերժ Սարգսյանի համար ընդունելի նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը: Խորհրդարանում այդ որոշմանը բացահայտորեն կողմ հանդես եկող ուժերն էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:

Սահմանադրության նախագիծն ընդունվեց ուղեկցվելով Ազգային ժողովի դիմաց «Չեք անցկացնի» քաղաքացիական-քաղաքական ճակատի հայտարարած բողոքի ակցիայով և դրա ընթացքում մոտ երկու տասնյակ մասնակիցների բերման ենթարկելով: Այս զուգահեռը ըստ էության հուշում է, թե մոտավորապես ինչ սխեմայով են տեղի ունենալու հետագա զարգացումները հանրաքվեին ընդառաջ: Սերժ Սարգսյանը պետք է նշանակի հանրաքվեի օրը: Ենթադրվում է, որ դա կլինի կա՛մ նոյեմբերի վերջին, կա՛մ դեկտեմբերի սկզբին: Չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ անակնկալ որոշում կայացնի և հանրաքվեն նշանակի 2016-ի հունվար-փետրվարին:

Անկասկած է, որ այս որոշումը կախված է լինելու մի շարք ներքին ու արտաքին գործոններ հաշվի առնելուց: Սակայն ակնհայտ է, որ գործընթացը կուղեկցվի այն տրամաբանությամբ, ինչով որ ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այսինքն՝ պարբերաբար կլինեն բախումներ ոստիկանության հետ, կլինեն սրացումներ, թեժացումներ:

Ասել, որ իշխանությունները սա նախատեսած չեն լինի, մեղմ ասած, միամիտ կհնչի: Սակայն խնդիրն այն է, թե հասարակական բողոքի և ընդվզման ծավալները որքանո՞վ կլինեն իշխանությունների նախատեսած մասշտաբներում: Այն, որ, այսպես ասած, քայլեր ձեռնարկվել են այդ մասշտաբների հնարավոր ծավալում թույլ չտալու համար, ակնհայտ է. կան մի շարք ուժեր, որոնք ակնհայտորեն հանդես են գալիս ոչ-ի դաշտում, սակայն իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների շրջանակում: Կհաջողվի՞ այդ միջոցով պահել, այսպես ասած, վտանգավոր ծավալումները թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Սակայն առնվազն լոկալ բախումներից և պարբերական լարումներից խուսափելն իհարկե չի հաջողվի:

Մյուս կողմից, սակայն, առանցքային հարցը ավելի ու ավելի կարող է դառնալ բուն հանրաքվեի օրն ու հաջորդ օրերին գործողությունների հարցը, երբ իշխանությունները կարողանում են ամրագրել իրենց համար ցանկալի թվաբանական պատկերը:

Ընդհանրապես, ի՞նչ է լինում հետո սահմանադրական փոփոխությունները տապալվելու դեպքում և չտապալվելու դեպքում: Ինչպիսի՞ սցենարներ ունեն իշխանությունները, և ինչպիսի՞ սցենարներ կան փոփոխությունների դեմ պայքարող ուժերի գզրոցներում: Այս հարցերը իհարկե բաց են, սակայն արդյոք միայն հասարակությա՞ն, թե՞ նաև այդ ուժերի համար: Սա է խնդիրը իհարկե:

Ընդհանուր առմամբ, սակայն, ակնհայտ է նաև մի բան, որ Հայաստանը ընկղմվում է սահմանադրական այս գործընթացի մեջ մի իրավիճակում, երբ դուռը թակում են ակնհայտորեն շատ ավելի հրատապ և լուրջ մարտահրավերներ: Ի մասնավորի, այսօր, օրինակ, Հայաստանի խորհրդարանում պետք է ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ պետության անվտանգության և պաշտպանական խնդիրները, արտաքին քաղաքականության բովանդակությունը և ներքին տնտեսական քաղաքականության հրամայականները թեժացում առաջացնեին: Եվ այս տեսանկյունից նույնիսկ, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված այս թեժացումներն, ըստ էության, իշխանությունների ձեռքերն ինչ-որ առումով ազատում են ահա այս վերը բերված խնդիրներում որոշակի հասարակական հաշվետվողականությունից խուսափելու և պատասխանատու, հասարակական պահանջի հրամայականով առաջնորդվելու պարտավորությունից: Եվ ըստ էության դժվար է ասել, թե նման իրավիճակում առաջիկա ամիսներին ի՞նչ որոշումներ և համաձայնություններ կկայացնեն իշխանությունները և դրանից հետո ինչպիսի՞ վերջնական վերաբերմունք կձևավորեն սահմանադրության նախագծի հանդեպ:

Ըստ էության, այսօր ընդունվել է վերջնական տեսքով նախագիծը, սակայն անկասկած է, որ ամենևին ձևավորված չէ իշխանությունների, Սերժ Սարգսյանի վերջնական վերաբերմունքը այս նախագծի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում