Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները սպանել են 2 և վիրավորել 3 զինծառայողի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։
Քուրդ զինյալները Յուքսեքօվա-Շեմդինլի ավտոճանապարհին պայթեցրել են թուրքական զրահապատ մեքենա։ Երբ նա անցել է կամրջի վրայով, քուրդ զինյալները հեռակառավարմամբ պայթեցրել են նախապես նրանում տեղադրած պայթուցիկը։ Միջադեպը գրանցվել է երեկ։ Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։











































