Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ՀՀԿ ներկուսակցական կասկածների սարդոստայնը

Ինչպես երևում է, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին տված ծավալուն հարցազրույցը բավական խոցել է ՀՀԿ-ին: Այլապես հազիվ թե այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը արդեն մի քանի օր շարունակ զբաղված լիներ հայտարարություններով, որ Միլզի կարծիքը ԱՄՆ պաշտոնական տեսակետ չէ, և որ Միլզը չպետք է միջամտի երկրի ներքին գործերին: Այս առումով, Վահրամ Բաղդասարյանը կարծեք թե ՀՀԿ-ում առկա որոշակի խուճապ է արտահայտում:

Բացառված չէ, որ Միլզի բավականին թափանցիկ ու բաց ակնարկներով հարցազրույցից հետո ՀՀԿ-ականները փորձում են հասկանալ, թե ինչ է մտածում այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ միջև որևէ պայմանավորվածություն լինել Հայաստանում կոռուպցիոներների որոշակի շրջանակ հանձնելու մասին՝ ամերիկյան տնտեսական նոր օժանդակությունների դիմաց: Դեսպան Միլզը հստակ արձանագրել է, որ եթե լինի կոռուպցիայի դեմ պայքար, կլինեն նաև ներդրումներ:

Ներդրումները Հայաստանի իշխանություններին օդ ու ջրի նման են անհրաժեշտ: Որոտանի կասկադի վաճառքով, որը գնեց ամերիկյան «Գլոբալ Կոնտուր» ընկերությունը, օրինակ, լուծվեցին մի քանի հույժ կարևոր և բարդ խնդիրներ: Իսկ դրանք շատ են: Ռուսաստանից ներդրումների և ֆինանսական աջակցության հույսերը գրեթե զրոյական են: Ներքին ռեսուրսների հանգամանքը հարաբերական է, քանի որ դրանք պայմանավորված են ներիշխանական բարդ համաձայնությունների համակարգով՝ ֆինանսների դիմաց պահանջվում են քաղաքական քվոտաներ, իշխանական լծակներ և այլն: Դա երկարատև գործընթաց է, միաժամանակ դա էլ հենց ենթադրում է նաև հակակոռուպցիոն բաղադրիչ: Այլ երկրներից, օրինակ՝ Չինաստանից ներդրողները չեն հետաքրքրվում, քանի որ բավարար չէ աշխարհաքաղաքական շահագրգռության աստիճանը:

Այդ պայմաններում միանգամայն հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը գնա Նահանգների հետ կենսական փոխզիջման և հակակոռուպցիոն, այսպես ասած, որոշակի բացահայտումների միջոցով փորձի ստանալ Նահանգների խիստ անհրաժեշտ տնտեսական աջակցությունը: Դա էլ նշանակում է, որ ՀՀԿ-ական որոշ շրջանակներ կարող են հայտնվել այն թիրախներում, որոնք իր հարցազրույցի միջոցով բավական ակնառու կերպով մատնանշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Ավելին՝ նմանօրինակ բաց և թիրախային հարցազրույցներ դիվանագետները սովորաբար տալիս են այն դեպքում, երբ կա հստակ պայմանավորվածությունների շրջանակ տվյալ երկրի իշխանության հետ, կամ էլ պարզապես կա այդ իշխանություններին անգամ անտեսելու և որոշակի սեփական քայլեր անելու որոշում: Տվյալ դեպքում խոսքն, իհարկե, խորհրդանշական և քարոզչական քայլերի մասին է, ոչ թե Հայաստանում իրավա-կիրառական կամ քաղաքական գործողությունների, որոնք բնականաբար արգելված են Սահմանադրությամբ և օրենքով:

Եվ հիմա, ՀՀԿ-ում երևի թե փորձում են հասկանալ՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ է արդյոք «սեպարատ» պայմանավորվածություն կնքած լինել Նահանգների հետ և հանձնել իրենցից որոշներին, թե՞ Նահանգներին այլևս չի հետաքրքրում Սերժ Սարգսյանի դիրքորոշումը և հնչեցվում է, այսպես ասած, փաթեթային վերջնագիր իշխանությանը, և այդ դեպքում «փրկվիր՝ ով կարող է»: Սերժ Սարգսյանից առայժմ ազդակներ չկան: Չի բացառվում, որ դրանք կլինեն առաջիկա ՀՀԿ ԳՄ նիստում, և Սարգսյանը կա՛մ ավելի կսրի ՀՀԿ-ականների տագնապները, կա՛մ կփարատի դրանք: Հավանական է, որ հենց նիստին ընդառաջ էլ Վահրամ Բաղդասարյանը փորձում է արտահայտել տագնապալի տրամադրությունները՝ Սերժ Սարգսյանին ցույց տալու համար, որ պարզաբանում են սպասում:

ՀՀԿ-ականների տագնապի հավելյալ պատճառ, ավելի շուտ՝ դեսպանի վառած կրակին լցված յուղ կարող է լինել այն, որ Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ կթռչի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին: Միաժամանակ Նահանգներում տեղի է ունենալու բանակցություն ղարաբաղյան հակամարտության թեմայով: Կասկած չկա, որ Սարգսյանը կունենա նաև ոչ պաշտոնական շփումներ ամերիկյան ինչ-ինչ շրջանակների հետ: Այդ ամենն անկասկած կարող է խորացնել ՀՀԿ-ականների կասկածները:

Միևնույն ժամանակ, այստեղ, իհարկե, խնդիրը չի սահմանափակվում միայն Սերժ Սարգսյանով, քանի որ հակակոռուպցիոն պայքարի նոր խորհուրդը, որ ստեղծվել է ԱՄՆ հետ պայմանավորվածությամբ, գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ խորհրդում ԱՄՆ մասնակցությունը բացահայտ է, այսինքն՝ կառավարության մակարդակով իսկ հայտարարվել է, որ խորհուրդը Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ համատեղ նախաձեռնությունն է: Այսինքն՝ Նահանգների հետ հակակոռուպցիոն որևէ գործարքի կասկածը տարածվում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև, իսկ գուցե և ավելի շուտ հենց Հովիկ Աբրահամյանի վրա: Այսինքն՝ ՀՀԿ-ին պարզաբանումներ տալու կարիք ունի երևի թե նաև Հովիկ Աբրահամյանը, որը պետք է ՀՀԿ-ականներին երևի թե համոզի, որ հակակոռուպցիոն խորհուրդը հենց կոռուպցիայի դեմ պայքարը լղոզելու համար է, ոչ թե որոշ մարդկանց հանձնելու: Բանն այն է, որ ամերիկյան ներդրումները կենսականորեն անհրաժեշտ են Հովիկ Աբրահամյանին, քանի որ տապալվում է հենց նրա վարչապետությունը:

Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում հակակոռուպցիոն թեման ակամայից փոխադարձ կասկածների մի սարդոստայն է հյուսում Հայաստանի իշխող կուսակցությունում: Իհարկե, կոռուպցիան այդ կուսակցությունում այնքան փոխկապակցված երևույթ է, որ բոլորը կապված են այդ թելով, սակայն խնդիրն այն է, որ հակասահմանադրական կարգի պայմաններում ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, և երբ օրենքը ընտրովի է կիրառվում, ապա նույն թելով մի կապվածի հանդեպ կարող է կիրառվել, իսկ մյուսի հանդեպ՝ ոչ: Այնպես որ, բոլորն են հասկանում, որ մևնույն թելով կապված լինելը անվտանգության երաշխիք չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում