ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձել է վերջին օրերին հակառակորդի ձեռնարկած գործողություններին։
«Հակառակորդի գործողությունները նպատակ ունեն սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցներին վախեցնել, աշնան բերքահավաքի գործընթացին խանգարել։ Մենք արժանի հակահարված ենք տալիս, մեր բանակը իր տեղում է, մեր բանակի ոգին և մեր բանակի հնարավորությունները այնպիսին են, որ մենք երբևէ չպետք է մտածենք, որ մեր բանակը կարող է ընկրկել, զիջել։
Մենք չէ, որ հարձակվում ենք, մենք քաղաքակիրթ ազգ ենք և փորձում ենք մեր վերցրած պարտավորություններն ի կատար ածել և մեր բոլոր խնդիրները Մինսկի խմբի շրջանակներում լուծել, ոչ թե այն ճանապարհով, ինչ անում է Ալիևը»,- ասել է Հրանուշ Հակոբյանը։








































