Tuesday, 14 07 2026
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան

ԱՄՆ դեսպանի մտահոգությունը նորմալ է. «տված փողերը պետք է արդյունք տան, ոչ թե վատնվեն». Հարութ Սասունյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ:

Պարոն Սասունյան, Հայաստանում ներդրումային միջավայրը սփյուռքահայերին ոչ մի կերպ չի բերում  Հայաստան: Ի՞նչն է պատճառը: Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում է Հայաստանում կոռուպցիայի մասին նույնիսկ որպես անվտանգությանը սպառնացող երևույթի, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է՝ դա դեսպանի անձնական կարծիքն է, դա իրեն չի վերաբերում, թող նա զբաղվի իր դիվանագիտական գործունեությամբ: Ի՞նչ կարող եք Դուք ասել այս առնչությամբ:

– Իմ կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչ՝ լինի պայքար կոռուպցիայի դեմ, դատարանների արդար որոշում, թե ոստիկանության ճիշտ աշխատանք, մինչ օտար դեսպաններով մտահոգվելը, կամ Եվրոպայով ու ՄԱԿ-ով, պետք է բարեփոխվեն՞ Պետք է վերացնենք կոռուպցիան, ներմուծենք արդարադատություն և ժողովրդավարություն: Այս ամենը բխում է նախ և առաջ մեր ժողովրդի շահերից: Այդ ամենը պետք է անենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար, ոչ թե հաճոյանալու մի օտար դեսպանի: Դա սխալ մոտեցում է: Միակ պատճառը, որ դեսպանը իրավունք ունի բան ասելու, այն է, որ իրենք ֆինանսավորում են այս կամ այն նախագիծ, և նորմալ է, երբ մարդը ցանկանում է, որ իր ֆինանսավորած նախագիծը նպատակին ծառայի, արդյունք տա, և ոչ թե գումարները վատնվեն: Այդ տեսակետից նա իրավունք ունի արտահայտվելու: Բայց իրականում մենք որպես հայ՝ պետք է նախանձախնդիր լինենք մեր ժողովրդի ներկայով և ապագայով, բարօրությամբ, և մե՛նք պետք է գումարով մեր հարցերը լուծենք՝ ո՛չ քողարկենք, ո՛չ ուրիշներին մեղադրենք, այլ մեղադրենք մենք մեզ և ամեն ինչ բարելավենք,  որովհետև մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ կյանքի:

Միացյալ Նահանգների սեպտեմբերի 21-ի հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում:

– Ես հատուկ ուշադրություն չեմ դարձնում դրանց, որովհետև դրանք պրոտոկոլային հայտարարություններ են, որ ամեն տարի լինում են բոլոր երկրների կողմից: Սակայն դրանում հետաքրքիր պատգամներ կային Հայաստանի մասին՝ որ Հայաստանը պետք է առաջադիմի, ուշադրություն դարձնի մարդու իրավունքներին:

– Այս սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ հնարավո՞ր է Արևմուտքի աջակցությունը մեր իշխանություններին:

– Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե այս հարցում Արևմուտքն ինչ դիրքորոշում ունի, և, ճիշտն ասած, դա ինձ չի էլ հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է հետևյալը՝ այդ փոփոխությունները մեր ժողովրդին ինչ-որ բան կտա՞ն, թե՞ ոչ: Ես ամեն ինչ դիտարկում եմ մեր ժողովրդի շահերի տեսանկյունից և ոչ թե՝ օտարն ինչ է ուզում: Ես չեմ ընդունում այն, որ մենք ամեն ինչ անում ենք օտարին հաճոյանալու համար, որ օտարը մեզ չքննադատի: Ինձ չի հետաքրքրում օտարը: Ինձ հետաքրքրում է այն, որ մեր ժողովուրդը մեզ սիրի, մեր ժողովուրդը լավ ապրի:

Այս օրերին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Լոս Անջելեսում և փորձում է սփյուռքահայերին մասնակից դարձնել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Ձեր կարծիքով՝ Սփյուռքը Հայաստանի խնդիրներով մտահոգվա՞ծ է:

– Ես չեմ կարող խոսել ամբողջ Սփյուռքի անունից, այլ կարող եմ խոսել միայն իմ անունից՝ որպես սփյուռքահայի: Ես Սփյուռքը չեմ տարբերակում Հայաստանից՝ բոլորս էլ հայ ենք, և մեզ հետաքրքրում է ամեն ինչ, որ կատարվում է և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում: Հակառակ դեպքում իմաստ չի ունենա մեկ ժողովուրդ լինելը, իսկ մենք մեկ ժողովուրդ ենք: Անձամբ ես որևէ անձի միանալու պատճառ չունեմ: Ես կատարում եմ իմ գործը, և ինձ չեն հետաքրքրում ոչ իշխանությունները, ոչ էլ ընդդիմությունը. յուրաքանչյուրը թող կատարի իր անելիքը: Իսկ ես որպես հայ՝ կատարում եմ իմ անելիքը, իմ պարտքը:

– Այսինքն՝ կարևորը ոչ թե որևէ մեկին միանալն է, այլ ունեցած տեսլականով առաջնորդվելը:

–  Այո, ես իմ կարծիքը ամեն շաբաթ հայտնում եմ հեռուստաժամով, դասախոսություններով: Հետևում եմ, իհարկե, բոլորի կարծիքներին, բայց ես ունեմ իմ սեփական կարծիքը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում