Ուրբաթ օրը մոտ 10 հազար ներգաղթյալ է ժամանել Խորվաթիայի տարածք, ինչը երկրի համար դարձել է նոր ռեկորդ: Այս մասին հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
«Երեկ մոտ 10 հազար ներգաղթյալներ ժամանեցին Խորվաթիայի Հանրապետություն: Սեպտեմբերի 16-ից ի վեր Խորվաթիա ժամանած ներգաղթյալների թիվը կազմում է 65 հազար»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախորդ ռեկորդը սահմանվել է երեքշաբթի օրը, երբ երկիր են ժամանել մոտ 9 հազար ներգաղթյալներ:






































