Առանց ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով մասշտաբային համագործակցության շատ դժվար կլինի հասնել կայուն զարգացման՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մենք չենք կարող վստահ լինել մեր սեփական խաղաղության ու անվտանգության հարցում՝ անտեսելով այն, թե ինչպես են ապրում ուրիշ երկրները: Առանց ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով մասշտաբային համագործակցության շատ դժվար է հասնել կայուն զարգացման»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլոբալ զարգացման հարցերով գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նա նշել է, որ շրջակա միջավայրի՝ գոյություն ունեցող խնդիրները ցույց են տալիս, որ բոլոր մարդիկ «գտնվում են նույն նավում»:
Գլոբալ զարգացման հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովը բացվել է ուրբաթ օրը:









































