Երեկ, ժամը 17.00-ից սկսած՝ հակառակորդը սկսել է գնդակոծել նաև Տավուշի Մարզի սահմանամերձ Բերդավան համայնքը: Համայնքում 2 զոհ կա, 2 վիրավոր:
Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյան «Առաջին լրատվական»- հետ զրույցում նշեց.
«Կրակոցները երեկ չէ առաջին օրն էլ, երեկ էլ ինտենսիվորեն կատարվել են տարբեր տրամաչափի զենքերից, մինչև գիշերվա ժամը մեկը: Երեկ կեսօրեցի հետո արդեն ոչ թե դիրքերի, այլ բնակավայրի վրա սկսեցին մեծ տրամաչափի զենքերից արձակված կրակոցները՝ բազմաթիվ ուղղություններով: 92-93թթ.-ից հՀետո այսպիսի բան չէր եղել: Մեր վիրավորների կյանքին, փառք Աստծո, վտանգ չի սպառնում: Գիշերը հանգիստ է եղել: Ովքեր հնարավորություն են ունեցել, երեխաներին հանել են գյուղից, բայց էլի հետ են եկել:










































