Բրիտանացի դիզայներ Ստելլա Մակքարթնին կրծկալ է ստեղծել այն կանաց համար, ովքեր մաստեկտոմիա են տարել (կրծքագեղձի հեռացման վիրահատություն): Այս մասին հայտնում է US Magazine-ը:
Կոմպրեսիոն կրծկալը պատրաստված է վարդագույն փափուկ բամբակից: Այն կենտրոնացած է հիվանդների վրա, որոնք կրկնակի մաստեկտոմիայի են ենթարկվել: Մակքարթնիի խոսքով՝ սպիտակեղենը պետք է նվազեցնի անհարմարությունը վիրահատությունից հետո վերականգնման ընթացքում:
Դիզայները նշել է, որ ինքը ցանկացել է այնպիսի ներքնազգեստ ստեղծել, որը կվերացներ կրծքագեղձերի հեռացման թեմայի տաբուն, որ կանայք դրանից չամաչեն:
Louise Listening կրծկալը կարժենա 125 դոլար: Վաճառքից ստացված ողջ գումարը կուղղվի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց և նրանց ընտանիքների օգնության լոնդոնյան նոր կենտրոն:












































