Saturday, 11 07 2026
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է պոլսահայ ուխտավորների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին և հոգևորականներին` առաջնորդությամբ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն ուխտավորների անունից շնորհակալության խոսք է ասել Արամ Սրբազանը` նշելով, որ դարերի ընթացքում պոլսահայ համայնքի համար Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հակառակ բոլոր տեսակի հանգամանքների, մշտապես եղել է հույսի, հավատքի և գոյատևման աղբյուր, և Կ.Պոլսի Պատրիարքության ներկայացուցիչները հաճախ են ուխտավորաբար այցելել համայն հայության հոգևոր կենտրոն: Սրբազանն իր խոսքում նաև նշել է, որ պոլսահայ համայնքի անդամներն այս անգամ ևս չէին կարող անմասն մն ալ և չմասնակցել Մյուռոնօրհնության օրհնաբեր արարողությանը:

Այնուհետև ուխտավորներին ողջունել և հայրապետական օրհնությունն է բերել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը` ուրախություն հայտնելով տոնական այս օրերին պոլսահայերի` Մայր Աթոռ այցի և աղոթակցության համար: «Մենք հպարտ ենք պոլսահայ մեր զավակներով», – իր խոսքում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը` նշելով, որ մշտապես տեսել է պոլսահայ համայնքի զորավոր հավատքը և անվերապահ սերը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայոց Հայրապետի նկատմամբ:

Նորին Սրբությունը վերհիշել է նաև իր Հովվապետական այցը Կոստանդնուպոլիս: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը փառք է տվել Աստծուն, որ հակառակ բոլոր տեսակի դժվարությունների և փորձությունների, տառապանքների և կորուստների, պոլսահայերը քաջարի կերպով ամուր են պահել իրենց հավատքը, ազգային ինքնության գիտակցությունը, ինչի վառ վկայությունն են Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո գործող 42 եկեղեցիները, ինչպես նաև համայնքի կրթական, բարեսիրական հաստատությունները:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել պատրիարքական ընդհանուր փոխանորդին և հոգևոր դասին նվիրյալ և նախանձախնդիր ծառայության, ինչպես նաև Ս. Էջմիածին ուխտագնացությունը կազմակերպելու համար:

Նորին Սրբությունը նաև իր աղոթքն ու մաղթանքներն է փոխանցել պոլսահայ համայնքին` հայցով, որ Աստծո օրհնության ներքո ապրեն խաղաղ և ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը և ավելի շենացնեն պոլսահայ կյանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում