Monday, 17 06 2024
Մոսկվայի «հրճվանքն» ու անհանգստությունը. «Եվրասիական անվտանգության խարտիան» կկայանա՞
16:25
Կանբերան և Պեկինը վերսկսել են իրենց գործընկերությունը. Ավստրալիայի վարչապետ
Լուկաշենկոն գուբերնատոր է. խոսում և գործում է Կրեմլի հրահանգով
16:09
Հնդկաստանում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի
Արա Աբրահամյանին լուրջ վերաբերվել չի կարելի. ՌԴ հատուկ ծառայություններին ենթակա մարդ է
Օտարերկրացու պայուսակից 20.000 դրամ են հափշտակել
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային՝ հանուն հայ ժողովրդի․ Ռիչարդ Վերմա
Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը ՀՀ-ի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ
Վարչապետը հետևել է Տաթև – Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի կարգը․ ինչպես դիմել
Միջուկային զենքի գլոբալ ծախսերը 2023թ. հասել են ռեկորդայինի՝ 91,4 մլրդ դոլար
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում ՏԻՄ-ին նվիրված միջոցառման է մասնակցել
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 472-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան
Արցախը 2022թ. ապրիլի 14-ին Հայաստանի հետ առնչությունը խզել է
14:45
Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները. SIPRI
14:30
Եվրահանձնաժողովի նախագահը կարող է վերընտրվել
Ամրակից գյուղում տուն է այրվել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը
Նեթանյահուն քննադատել է հումանիտար օգնության համար Գազայում մարտական գործողությունների դադարների վերաբերյալ զինվորականների որոշումը
Հիմա մեզ պետք չի խղճալ՝ մեզ խղճալ պետք էր 30 տարի․ շուռնուխցին շնորհակալություն հայտնեց վարչապետին
Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ Եռաբլուրում է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Նպատակը նույնն է՝ Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական. սա ունի արտաքին հստակ շահառու
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված

Սամվել Ալեքսանյանի ձվերը նպատակին չծառայեցին. մամուլ

«Նոր զանգել են ժեկից, ասում են եկեք կտրոն ստացեք ժեկից, որ գնաք ձու ստանաք: Էրևում է սխալ էին զանգել, ասում եմ՝ ի՞նչ ձու, ո՞ւմ կողմից, ինչի՞ համար: Ասում է Սամվել Ալեքսանյանի կողմից, թաղապետարանն է ցուցակը տվել, որ հերթով բոլորին զանգենք, էսօր է ժամկետը, եկեք կտրոնը վերցրեք, որ գնաք ձուն ստանաք բարեգործական ճաշարանից: Ասեցի «շնորհակալություն, մեզ Սամվել Ալեքսանյանից ոչ մի օգնություն պետք չի, որտև ինքը հանցագործ է…»,- երեկ իր ֆեսբուքյան էջում նման գրառում էր արել օգտատերերից մեկը: Նա նաև նշել էր այն հասցեն, որտեղից բաժանում են ձվերը:

Երբ «Հայկական ժամանակի» թղթակիցը ժամանեց «դեպքի վայր», մի խումբ մարդկանց հանդիպեց, որոնք կանգնած էին փակ դոների առջև և սպասում էին: Հարցին՝ ինչի՞ կամ ու՞մ են սպասում, միահամուռ ասացին՝ սպասո՞ւմ ենք, որ գան դռները բացեն, մեզ ձու տան, մեզ թաղապետարանից են զանգել, ասել՝ եկեք կտրոն ստացեք, որ ձեզ ձու տան: «Կտրոնքը հեսա ձեռներս կանգնել ենք, բայց դուռը փակա, հենա կողպեքը վրենա»,- ասացին հավաքվածները: Ոմանք արդեն սկսում էին բարկանալ, ասում էին՝ արդեն մեկ ժամից ավել է, սպասում են: «Մենք պետքա ստեղ էնքան մնանք, մինչև բարեհաճեն գան, բաժանեն»,- հայտարարեց հավաքվածներից մեկը: Մի կին էլ անհանգստացած զանգում էր թաղապետարան, բայց հեռախոսին պատասխանող այդպես էլ չեղավ: Մեկ ուրիշն էլ ասաց. «Ես մի քիչ առաջ զանգեցի թաղապետարան, ընդեղից ասեցին, որ տեղյակ չենք, թե ինչի ա դուռը փակ»: Հենց այդ պահին եկան «ձու բաժանողները»: Տեսնելով նրանց՝ հավաքվածները խառնվեցին իրար, քանի որ յուրաքանչյուրը ուզում էր րոպե առաջ ստանալ իրեն հասանելիք ձվերը:

Ձու բաժանող երեք անձանցից «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե ինչ են անում և ինչու են այդքան մարդու սպասեցրել: «Մենք էլ ենք մարդ, մենք իրավունք չունե՞նք հանգստանալու կամ մի կտոր հաց ուտելու-շտապեցին արդարանալ նրանք: «Ձվաբաժանները» ասացին, որ արդեն երրորդ օրն է, որ բաժանում են և արդեն 4 հազար ձվից 3 հազարը բաժանել են: «Նման բաներ մենք արդեն 15 տարի անում ենք, սոցիալապես անապահովներին ենք ձու տալիս…. ուրիշ տարիներին չամիչ ու ձուկ էլ ա եղել, էս տարի չկա»,- ասաց նրանցից մեկը:

Մարդիկ մոտենում էին, տալիս էին կտրոնը, ստանում քսան հատ ձու, տեղավորում տոպրակները և հեռանում: Նրանցից մի քանիսից «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե գիտեն արդյոք ով է այդ ձվերը բաժանում, առաջին անգամն են ստանում նման «օգնություն», թե էլի է եղել նման բան: Արաքսյան, ով առաջին անգամն էր ստանում, ասաց որ չգիտի թե ով է տալիս. «Իմ հոգսերը էնքան շատ են, որ չեմ էլ հետաքրքրվել, զանգել ասել են՝ արի վերցրու, ես էլ եկել եմ»,- ասաց նա և շտապեց հեռանալ: «Ես գիտեմ ինչ եմ անում, տալիս են՝ լավ են անում, մեռնեմ օրենքին»,- նույնիսկ հարցը մինչև վերջ չլսելով արագ ասաց մի տատիկ և գնաց: Մի կին էլ ասաց, որ ամեն տարի իրենց ձու Զատկի տոնին ընդառաջ տվել են, քանի որ մայրը պատերազմի վետերան է: Այն ժամանակահատվածում, որ «ՀԺ»-ն այնտեղ էր, տարբեր մարդիկ էին գալիս և ինչպես պարզվեց, շատերի համար ընդհանրապես կարևոր չէր, թե ով է տալիս այդ ձվերը կամ ինչ նպատակով:

«Թաղապետարանից, ժեկից մեզ զանգել ասել են եկեք ստացեք, մենք էլ եկել ենք»,- ասում էին նրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում