Tuesday, 14 07 2026
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Շոկային բացահայտումներ. հրապարակվել են Գյումրիի Մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության նախաքննական ցուցմունքները

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատաքննության հերթական նիստը:

Հիշեցնենք, որ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրը` Հարություն Գրիգորյանը, սպանվել է 2014թ. հուլիսի 24-ին` Շիրակի մարզի Գետք գյուղի մոտակայքում գտնվող լքված անասնագոմում: Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արման Կատունյանը: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի հատկանիշներով, ապա արդեն վերաորակման արդյունքում՝ 105-րդ հոդվածի հատկանիշներով:

Դատական նիստի ժամանակ, դատակոչման ցուցակով նախատեսված վկաների հարցաքննությունից հետո դատավոր Վարդան Գրիգորյանի որոշմամբ հարցաքննության հրավիրվեց ամբաստանյալ Արման Կատունյանը: Վերջինս, օգտվելով ցուցմունք չտալու իր օրինական իրավունքից, հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, որով պայմանավորված էլ դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:

Ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների՝ նա Հարություն Գրիգորյանին ճանաչում է փոքր հասակից, նրա ընտանիքի հետ ունեցել է նորմալ հարաբերություններ: Հարություն Գրիգորյանն ընկերություն է արել իր հանգուցյալ հոր ու հորեղբոր հետ: Ինքն էլ նորմալ է եղել Հարությունի հետ, սակայն վերջին տարիներին է ավելի ընկերացել նրա հետ, չնայած նա տարիքով ավելի մեծ է:

Ըստ ցուցմունքների՝ 2012 թվականի ընտրությունների ժամանակ Հարությունը ինչ-որ կազմակերպչական աշխատանքներ է իրականացրել և խնդրել է Արմանին օգնել իրեն: «Սակայն աշխատանքի բերումով ես չէի կարող օգնել իրեն: Նանան այդ ժամանակ աշխատանք չուներ: Ես առաջարկեցի, որ Նանան օգնի իրեն»,- նշված է ամբաստանյալի ցուցմունքում:

Կատունյանի նախաքննական ցուցմունքում նաև նշված էր, որ սկսած 2014 թվականի փետրվարից Հարություն Գրիգորյանը իր ընտանեկան կյանքը վերածել է դժոխքի, երբ մտերմանալով իր ընտանիքի հետ՝ սկսել է սիրահետել կնոջը` Ջեմմա Խաչատրյանին: Նույնիսկ մի քանի անգամ այդ թեմայով հանդիպել է Հարություն Գրիգորյանի հետ՝ հարաբերություններ պարզելու նպատակով: Մի անգամ էլ Հարությունն ասել է, որ սիրում է Ջեմմա Խաչատրյանին, և առաջարկել է, որ երկուսն էլ իրենց կրակեն, ու Նանան այսինքն՝ Ջեմման, ոչ մեկին չհասնի:

Դեպքի օրը` 2014 թվականի հուլիսի 24-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Արման Կատունյանի բջջային հեռախոսին է զանգահարել Հարություն Գրիգորյանը և հանդիպման է հրավիրել գյուղ Աղին՝ ասելով, թե ապացուցելու է իր ու Ջեմմայի կապը: Արմանը հրաժարվել է հասնել Աղին և առաջարկել է հանդիպել Գյումրիի սկզբնամասում կամ քաղաքի մերձակայքում: Հանդիպման ընթացքում Հարություն Գրիգորյանը եղել է բավական տարօրինակ պահվածքով ու անադեկվատ կեցվածքով, խոսել է ինչ-որ թուղթուգրից, որի պատճառով ինքը նիհարում է ու չի կարողանում նորմալ ապրել: Այդ ասելիս նա մի քանի անգամ բացել է փորն ու ճանկռել, իջեցրել ու բարձրացրել շալվարը կոճկած վիճակում:

Բուն սպանության դրվագից, ըստ նախաքննական ցուցմունքների, ամբաստանյալը ոչինչ չի հիշում: Հիշում է միայն, որ հանդիպման ժամանակ Հարություն Գրիգորյանն իր կնոջ, մոր ու զավակների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, ու ինքն արդեն շոկի մեջ չի հիշում ոչ մի բան: Միայն այն պահին է ուշքի եկել, երբ կինը իրեն ցնցել է ու ճչալով խնդրել, որ ինչ-որ բան խոսի:

Միաժամանակ նշված է, որ սպանության օրը հատել է վրացական սահմանը, ընտանիքին էլ հանձնել է ընկերոջ խնամքին ու խնդրել պահել Ռուսաստանում: Ապա արդեն, երբ լրատվական կայքերի միջոցով հասկացել է, թե ինչ է եղել, հետ է վերադարձել ու ներկայացել ոստիկանություն:

Ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո դատարանը մինչ հաջորդ փուլին անցնելը խորհրդակցեց կողմերի հետ: Օգտվելով իր իրավունքից՝ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն ներկայացրեց ևս երեք վկայի դատակոչման համար, որը դատարանը բավարարեց: Դատարանը նաև հստակեցրեց, որ փաստաբան Սիմոնյանի մյուս միջնորդությունը` ամբաստանյալին կրկնակի դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ, առայժմ հետաձգվում է, մինչ նոր ներգրավված վկաների հարցաքննության ավարտը:

Դատական նիստը հետաձգվեց, մինչև հոկտեմբերի 2-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում