Monday, 13 07 2026
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում

Սիրիայի օդուժը 11 հարված է հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների բազաներին. ԶԼՄ-ներ

Սիրիայի ռազմաօդային ուժերը հինգշաբթի զանգվածային հարվածներ են հասցրել Ռաքա նահանգում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների բազաների ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Ադ-Դիյար» թերթը իր էլեկտրոնային տարբերակում: Թերթի տվյալներով՝ 11 հարձակում է իրականացվել հակառակորդի ճամբարների և դիրքերի վրա: Ոչնչացվել են մեծ թվով ջիհադիստներ, շարքից հանվել են նրանց մարտական տեխնիկան և տրանսպորտային միջոցները:

Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը օդուժ է օգտագործել նաև Պալմիրայի արվարձաններում: «Ադ-Դիյար»-ի տեղեկությամբ՝ այնտեղ «Ջեզալ» նավթահանքի վրա կործանիչներից մեկը վթարվել է կամ խփվել գրոհայինների կողմից: Նավթահանքի շուրջը մի քանի օր դաժան մարտեր են ընթանում կառավարական ուժերի և ԴԱԻՇ-ի միջև:

Սիրիայի հարավային Բոսրա-էշ-Շամ քաղաքում սիրիական ուղղաթիռները գրոհել են ավազակախմբերի շտաբը, երբ այնտեղ դաշտային հրամանատարների խորհրդակցություն էր անցկացվում: Գրոհայինները խոստովանել են, որ կորուստներ ունեն: Սպանվել է 18 գրոհային:

Ամենաթեժը, ինչպես նախկինում, հյուսիսարևմտյան ճակատն է: Սիրիական բանակին այնտեղ դիմակայում է «Ջեյշ ալ-Ֆաթհ» իսլամիստական խմբավորումների կոալիցիան: Գրոհայինների շարասյուների ուղղությամբ հարվածելու համար կիրառվել է օդուժ: Ռազմական աղբյուրները հայտնել են 19 արմատականի ոչնչացման մասին:

SANA տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ Լաթաքիայի նավահանգստից հյուսիս-արևելք հինգշաբթի սպանվել և վիրավորվել է 37 ահաբեկիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում