Wednesday, 22 07 2026
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
16:30
Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի
Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից
15:50
Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
15:30
Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
14:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
14:40
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
14:30
Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
13:50
Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
13:30
Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

«Յունիֆիշ»-ը սնանկացել է, սեփականատերը՝ անհետացել, պարտատերերի թիվը՝ ավելացել

Օր օրի ավելանում են սնանկ հայտարարված, սակայն ձկնամթերքի արտադրության առաջատար եղած «Յունիֆիշ» ընկերության պարտատերերը, ովքեր նորանոր պահանջներ են ներկայացնում։

Երեկ էլ ՀՀ Ֆինանսների նախարարությունն է 58 միլիոն 756 հազար դրամի պահանջ ներկայացրել. ըստ էության, չվճարված հարկեր են։ Բացի դրանից՝ «Յունիֆիշ»-ը 15 միլիոն դրամի պարտավորություն ունի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին, 700 հազար եվրո՝ HSBC-ին, հսկայական աշխատավարձային պարտքեր ունի, 1 միլիոն 557 հազար դրամի պահաջ է ներկայացրել
անհատ ձեռներեց Լիդա Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ ռուսական ռուբլու տատանումների արդյունքում չունենալով նաև կառավարությունից որևէ աջակցություն՝ այս տարվա հուլիսի 9-ին «Յունիֆիշ»-ը սնանկ է ճանաչվել, և ընկերության սեփականատեր Արմեն Մկրտչյանը հեռացել է Հայաստանից։

Սնանկության գործով կառավարիչ Դավիթ Ղարիբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ներկա պահին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը լրացուցիչ միջոցներ է տրամադրել, որպեսզի ընկերությունը կարողանա ոտքի կանգնել, քանի որ 2 ամիս շարունակ ընկերության ձկնահորերում առկա ձկները ընդհանրապես կեր չեն կերել։ «Այս պահի դրությամբ արտահանում չի իրականացվում, քանի որ մեր ձկները նիհարել են 2 ամիս կեր չուտելու պատճառով, ձկների մեծ մասը հիվանդ է, կալցիի պակասից նրանց ողնաշարը կոտրվել է, և հիմա որոշակի գործընթաց է գնում հիվանդ, տկար ձկները առողջներից բաժանելու համար։ Դրա համար էլ ներկա պահին արտահանման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Ղարիբյանը։

Վերջինս նույնպես նշեց, որ ընկերության սնանկացման հիմնական պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն էր։ Նույնը նրանց բացատրել է նաև «Յունիֆիշ» ընկերության բաժնետերերից ռուս գործարար Օլեգ Դուևը, քանի որ իրենց արտադրանքը հիմնականում արտահանվում էր հենց Ռուսաստան։

Սնանկության գործով կառավարիչը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե հաջողվի ընկերությունը որտքի կանգնեցնել, այնուհետև պետք է ներկայացվի առողջացման ծրագիր, որը այս պահի դրությամբ չկա։ Ղարիբյանի խոսքով, եթե այնուամենայնիվ չներկայացվի այդ առողջացման ծրագիրը, ապա հաջորդ քայլը լինելու է այն, որ դատարանից որոշում կլինի գույքը աճուրդով վաճառել։

«Յունիֆիշ» ընկերության տնօրենի բացակայությունն էլ ավելի է բարդացնում վիճակը։ Ղարիբյանի խոսքով՝ սնանկ ճանաչվելուց հետո որևէ մեկը տեղյակ չէ Արմեն Մկրտչյանի գտնվելու վայրի մասին։ Սակայն նա իր բնակարանն ու մեքենաները նույնպես գրավադրել է ընկերության հետագա գործունեության համար, սակայն դա ոչնչով չի օգնել։ Արմեն Մկրտչյանը նույնպես սնանկ է ճանաչվել, և նրա անձնական մեքենաները և բնակարանը նույնպես գտնվում են բանկում և հանդիսանում են գրավի առարկա։

Նշենք, որ ռուսական տնտեսությունում ստեղծված վիճակով պայմանավորված ոչ միայն «Յունիֆիշ»-ն է հայտնվել նման ճգնաժամային իրավիճակում, բազմաթիվ մանր և միջին ընկերություններ ևս կանգնած են փակման վտանգի առաջ, քանի որ նախ ռուբլին է արժեզրկվել, ապա նաև ԵԱՏՄ երկրներ արտահանման հետ կապված որոշակի փոփոխութուններ են եղել։ Ռուսաստանը նոր ստանդարտներ է սահմանել՝ հատկապես ձկնամթերքի ներմուծման հետ կապված, որպեսզի արևմտյան արտադրանք ԵԱՏՄ երկրներով չգնա Ռուսաստան, ինչն էլ ավելի է բարդացնում հայրենական արտադրողների վիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում