Կոպենհագենի համալսարանի ուսանողների խումբը աշխատում է մամուռի գենետիկորեն մոդիֆիկացված տարատեսակի ստեղծման վրա, որը կարող է աճել նաև Մարսի վրա: Այս մասին հաղորդում է Ritzaus Bureau գործակալությունը: 9 ուսանողներ փորձում են երկրային բույսը հարմարեցնել Մարսի խիստ պայմաններին՝ հուսալով, որ գաղափարը օգտակար կլինի երբևէ երկրացիների կողմից այն գաղութացնելուց հետո:
Գլխավոր խնդիրը բույսը սառցադիմացկուն դարձնելն էր, քանի որ գիշերները Մարսի բևեռների վրա ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -153 աստիճան, իսկ հասարակածի վրա՝ մինչև -60: Ուստի ընտրվել է փշատերևների՝ Choristoneura fumiferana-ի գենը, որի թրթուրները թեթև են տանում ուժեղ ցրտերը:
Լաբորատոր պայմաններում վերստեղծվել են նաև Մարսի մակերևույթի այլ պայմաններ, որի մթնոլորտը կազմված է 95 տոկոս ածխաթթու գազից:
Ուսանողներևը պնդում են, որ կոնկրետ հաջողությունների են հասել և այժմ շատ լավ հասկանում են, թե ինչպիսի խնդիրների հետ կարող են բախվել նրանք, ովքեր կփորձեն Մարսի վրա բույս աճեցնել:








































