Ավստրալիայի կապի հարցերով նախարար Մալքոլմ Թերնբուլը կփոխարինի Թոնի Էբոթին վարչապետի պաշտոնում։ TASS գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին հայտնի է դարձել իշխող Լիբերալ կուսակցությունում խորհրդարանականների քվեարկության արդյունքներով, ովքեր նոր առաջնորդ են ընտրել։
Թերնբուլի օգտին է քվեարկել 54 պատգամավոր, իսկ Էբոթի օգտին՝ 44։
Այսպիսով՝ Թերնբուլը դարձել է իշխող կուսակցության առաջնորդ և առաջիկայում կերդմնակալի որպես երկրի կառավարության ղեկավար։ Այս շաբաթ ավելի ուշ նա կներկայացնի նախարարների նոր կաբինետը։






































