Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Հայաստանի նոր դերը ռուսական խաղում

Ոչ մի կասկած չկա, որ Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը այսբերգ է, որի հայտարարված մասը լինելու է ավելի քիչ, և որի առանցքային բովանդակությունը մնալու է ժամանակի համար ու կդրսևորվի տարբեր ասպեկտներով և առիթներով, երբ շատ դժվար կլինի անգամ պատկերացնել, որ դա կապ ունի հենց սեպտեմբերի 7-ի հանդիպման հետ:

Այս տեսանկյունից, իրավիճակը հասկանալու համար երևի թե առավել օգտակար կարող են լինել ոչ թե հանդիպման շուրջ, այսպես ասած, հրապարակված հանգամանքների դիտարկումները, որքան ընդհանուր մթնոլորտը, որում տեղի ունեցավ այդ հանդիպումը: Եվ այս տեսանկյունից, հանդիպումը ռազմավարական առումով Հայաստանի համար չէր կարող որևէ շահեկան նշանակություն ունենալ, քանի որ եթե անգամ հանդիպման արդյունքում Ռուսաստանը Հայաստանին որևէ անվտանգության կամ նույնիսկ տնտեսական օժանդակություն է խոստացել, ապա կասկածից վեր է, որ դրա համար Հայաստանը վճարել է բավական բարձր գին, պարզապես դեռևս հայտնի չէ, թե ինչքան է այդ գինն ամբողջությամբ:

Խնդիրն այն է, որ Սարգսյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի համար ոչ այնքան հարմար ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը աննախադեպ ծավալի խաղաղ բնակավայրեր է սկսել հրետակոծել Տավուշի մարզում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին կա՛մ ստիպել են ընդունել Պուտինի հրավերը, կա՛մ ստիպել են Պուտինից ընդունելություն հայցել: Այսինքն՝ բոլոր դեպքերում հայկական կողմին դրել են խնդրարկուի կարգավիճակում:

Հետևաբար՝ եթե, օրինակ, սահմանին հանգստության առումով հանդիպումը կարող էր բարեբեր նշանակություն ունենալ Հայաստանի համար, մասնավորապես տավուշցիների համար, ապա այս ազդեցությունը ողջունելով հանդերձ, մտավախությունը, մեղմ ասած, առկա է առ այն, որ այդ հանդարտությունն ընդամենը ժամանակավոր է՝ մինչև որ ռուս-ադրբեջանական խաղում ի հայտ կգան նոր իրողություններ, և կրկին կարիք կլինի պայմանավորվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության հաշվին:

Այստեղ է խնդիրը, այսինքն՝ իրավիճակի ռազմավարական հեռանկարների հետ, և եթե անգամ Սերժ Սարգսյանին Մոսկվայում հաջողվել է ինչ-որ տակտիկական համաձայնություններ ձեռք բերել, ապա ռազմավարական իմաստով Հայաստանը շարունակում է կորցնել, որովհետև տակտիկական համաձայնությունները ձեռք են բերվում Ռուսաստանի առաջ նորանոր պարտավորություններ կուտակելու գնով՝ կլինեն դրանք բարոյական, քաղաքական, նյութական, թե այլ կարգի պարտավորություններ:

Այս տեսանկյունից չափազանց խոսուն է նաև փաստը, որ երբ հերթական անգամ լարված իրավիճակում Հայաստանի գործող նախագահին պարտադրվում է Մոսկվայում լուծում խնդրելու վիճակ, Հայաստանի նախկին՝ երկրորդ նախագահը նույն Մոսկվայի համար հարցազրույց է տալիս «Ռուսաստանը և ես» թեմայով և այդ հարցազրույցում, համենայնդեպս՝ ի հայտ եկած որոշակի մանրամասներից դատելով, ըստ էության ներքին հարցեր է լուծում գործող նախագահի հետ և ակնարկում Ռուսաստանի «արբիտրաժային» դերի մասին: Համենայնդեպս, ստացվում է մի իրավիճակ, երբ Հայաստանի գործող և նախկին նախագահները հաշիվներ են պարզաբանում Ռուսաստանի առաջ՝ ուղղակի, թե անուղղակի: Սրանով է, որ փակվում է շրջանը: Հայաստանում ներքաղաքական կյանք կոչվածը կամ ասվածը ամբողջանում է երկսայր ռուսահպատակությամբ կամ ռուսաստանահպատակությամբ: Պարզ է, որ եթե երկրի ներքին հարցերում առանցքային դերակատարները կամ սուբյեկտները Ռուսաստանին «հայցվորի» հայացքով են նայում, ապա չի կարող նույնը չլինել առավել ևս անվտանգության հարցերում:

Ահա այս տեսանկյունից, իհարկե, Պուտին-Սարգսյան մոսկովյան հանդիպումից հետո, հատկապես նկատի ունենալով այդ հանդիպմանը գրեթե զուգահեռ Սերժ Սարգսյանի «գլխավոր ախոյան» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առկայությունը, ըստ էության մնում է արձանագրել, որ Հայաստանը հերթական կապիտուլյացիան է արձանագրել Ռուսաստանի առաջ: Պարզապես, ի տարբերություն երկամյա վաղեմության սեպտեմբերի 3-ի, այս դեպքում միանգամից պարզ չէ, թե ինչ տեսքով է կապիտուլյացիան:

Եթե երկու տարի առաջ դա ԵՏՄ-ին անդամակցության մասին հայտարարումն էր, այսինքն՝ միաժամանակ եվրաասոցացումից հրաժարումը, ապա այս անգամ, իհարկե, խնդիրը գործընթացային է և միանվագ ակտ չի ենթադրում: Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանից այլևս չի ակնկալում միանվագ որոշումներ, և ռուսական խաղում այլևս սպառվել է Հայաստանի միանվագ որոշումների անհրաժեշտությունը:

Մոսկվային Հայաստանն այլևս պետք է տևական խնդիրների համար, իսկ քանի որ Ռուսաստանի ներկայիս քաղաքական զինանոցը և գործիքակազմը սպառվում է կայծակի արագությամբ, Մոսկվային մնում է ավելի ու ավելի ապավինել լոկ իմիտացիաներին կամ բլեֆին:

Ըստ այդմ՝ Մոսկվայի համար Հայաստանը դառնում է կովկասյան բլեֆի խաղարկման գործիք, այսինքն՝ Հայաստանի միջոցով Ռուսաստանը կփորձի Կովկասում խաղարկել բլեֆային տարբեր սցենարներ՝ հատկացնելով Երևանին նաև կեղծ դերակատարումներ: Ընդ որում՝ ամենաառանցքայինն այն է, որ Հայաստանի միջոցով բլեֆի քայլերը Ռուսաստանը համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում