Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

ՄԻՊ-ը մշակել է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը հետապնդում է մի շարք նպատակներ՝ պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Այդպիսի խտրական տեքստով աշխատանքային հայտարարությունների մեզանից յուրաքանչյուրը հաճախ է հանդիպում, բայց դրա դեմ պայքարելու միջոցները դեռևս լիարժեք ու արդյունավետ չեն: Հուսով ենք, որ նման նախագծի ընդունումը նաև կկանխի մեր առօրյայում հաճախ հանդիպող անձի մասնագիտական առաջխաղացումը կասեցնելու փորձերը` կախված նրա քաղաքական հայացքներից կամ ամուսնական կարգավիճակից, իսկ անձի առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը չի սահմանափակվի` ելնելով զուտ նրա ազգային պատկանելությունից կամ սոցիալական ծագումից: Օրենքի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու և մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսևորում է այս անձանց նկատմամբ:

Այս օրենքով լայն հնարավորություն է ստեղծվում բոլոր մարդկանց օրենքի առջև հավասարության սահմանադրական սկզբունքը կյանքի կոչելու համար՝ անկախ անձի սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագումի, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակի, առողջական վիճակի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթից այլ հանգամանքներից:

Պաշպանի պաշտոնական կայքէջում (http://pashtpan.am/library/browse/page/402) արդեն ներկայացված է «Խտրականության դեմ» օրենքի նախագծի նախնական տարբերակը, որը շրջանառության մեջ է դրվում հասարակական տարբեր խմբերի, համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի կարծինքներն ու առաջարկությունները ստանալու համար: Պաշտպանի աշխատակազմը շատ բարձր է գնահատում բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկություններն ու նկատառումները, որոնք գրավոր և էլեկտրոնային տարբերակներով կարող են ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմ, որոնք հետագայում կկցվեն սույն օրենքի նախագծին: Ամբողջական նախագիծն, ինչպես նաև դրա շուրջ բոլոր վիճահարույց հարցերը կքննարկվեն հանրային լսումների ժամանակ: Միաժամանակ, այս օրինագիծը կուղարկվի Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողով փորձագիտական կարծիք ստանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում