Ուրբաթ օրը թուրքական ինքնաթիռները առաջին անգամ մասնակցել են Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածներին` ուղղված ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման գրոհայիններին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին:
«Անցյալ գիշեր մեր ինքնաթիռները սկսել են կոալիցիայի կազմում օդային գործողություններ իրականացնել` Սիրիայում ԴԱԻՇ-ի թիրախների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում նաև մեր անվտանգությանը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: