Բրիտանացի գիտնականները 40 ասթմայով հիվանդների մասնակցությամբ հետազոտություն են անցկացել, հայտնում է Rosbalt-ը:
Մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Առաջին խումբը կալորիայի օրական չափաբաժնի 52%-ը ստացել է սնվելով կարտոֆիլի ֆրիով և բուրգերներով: Ասթմայով հիվանդների երկրորդ խումը ընդունել է անյուղ յոգուրտներ:
Բժիշկները կատարել են մասնակիցների թքի անալիզ և հայտնաբերել, որ յուղոտ սնունդ ընդունողների մոտ շնչուղիներում ավելացել է նեյտրոֆիլ իմունային բջիջների կուտակումը, որոնք բորբոքումներ տարածելու գործում կարևոր դեր են խաղում: Նրանց մոտ այդ բորբոքումներն ավելի դժվար է բուժվում, քան անյուղ սնունդ օգտագործողների մոտ:











































